- Մենք ինքնության կռվում պարտվում ենք՝ բանակում չկա գաղափարախոսություն, չունենք ազգային կրթություն, ազգային մշակույթը վտարված է ցանկացած պետական միջոցառումից:
- Պարը ծնվեց, երբ մարդն առաջին անգամ չկարողացավ իր ոգևորությունը խոսքի և նույնիսկ երգի միջոցով արտահայտել:Պարը աճեց, զորեղացավ և դարձավ արվեստների թագը, որովհետև միակն էր, որ միաձուլեց մարդկային հոգին և մարմինը:
- Եթե «չար մարդիկ երգ չունեն», ապա տկարները պար չունեն:
- Փորձեցին աչքերը պարի ավելի ժպտուն դարձնել, քան հայի թախծոտ աչքերն են: Փորձեցին նրբացնել նրա թավ հոնքերը և նույնիսկ անբռնազբոս ծիծաղ դարձնել հայ հարսիկի ամոթխած ժպիտը:
- Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ վաղը պարը գրաբար դառնա:
- Մտավորականություն կա, բայց ամբիոնից զրկված է: Մշակույթի գործիչն իմպոտենտ է, եթե բացառապես մշակութային գործիչ է մնում:
- Մենք հաղթել ենք որակով, ոգով ու գաղափարախոսությամբ: Եթե Գեւորգ Չավուշն ու Անդրանիկն էլ հանճարեղ ռազմավարներ չլինեին, նրանց մեկ ամսում կոչնչացնեին:
- Ամբողջ կյանքում սովորել եմ բեմից պարով ներկայանալ, ճակատագրի հեգնանքով դեկտեմբերի 2-ից երրորդ միջոցառումն է, որտեղ չեմ պարում և խոսում եմ: Մեկ ամսվա մեջ մի քիչ շատ է, իհարկե պարելու ընթացքում բեմից խոսում եմ, բայց սա այլ է:
- Երկիրը երկու եզր ունի: Այն սկսվում է Եռաբլուրից և ավարտվում իրական սահմանով. քանի դեռ պահում ենք երկու սահմանները, ոչ մի ոտնձգություն չի կարող լինել մեր հայրենիքի վրա:
- …Շատ ծանր օրեր են եղել, ավելի շատ հումորային դրվագներ եմ հիշում, թե ինչպես հաղթեցինք, տանկեր ոչնչացրինք. աշխատել եմ չպատմել դժվար դրվագները:
- Ո՞նց կարելի է պատերազմի մեջ գտնվող երկիրը լքել:
- Բանակից վերադառնալուց հետո երջանիկ պատահականությամբ հանդիպեցի Հայրիկ Մուրադյանին. շատ կարևոր սկզբունքներ և գիտելիքներ տվեց պարի մասին: Կոմիտասից ավելի դիպուկ ազգային պարի մասին ոչ ոք չի ասել: Նրա սկզբունքներն այսօր էլ մեզ օգնում են, որ ճշգրիտ վերարտադրենք պարը:
- Ես կյանքում երբևէ չհեգնեցի ոչ մեկին, քանզի հեգնանքը իմ տեսակը չէ։ Բայց և այնպես կուզեի կյանքում մի անգամ հեգնել և միայն... Երբ մահը կնայի աչքերիս մեջ: Հեգնել մահը... այդպես կարելի է գոնե չպարտվել մահվանը։ Հեգնել, անգիտանալ մահը. այդպես է ծնվում անմահությունը։
Աղբյուրներ՝ Armenpress.am, Bravo.am