«Շատ սիրելի, հազվագյուտ մարդուն, տաղանդավոր նկարչին՝ Հենրիկ Սիրավյանին՝ մեծ սիրով և հարգանքով։ Մարտիրոս Սարյան,
1959 թ․, դեկտեմբերի 31:
Շնորհավոր նոր տարի»։
Այս ուշագրավ ու ջերմ մակագրությամբ Մարտիրոս Սարյանը, Հենրիկ Սիրավյանին է նվիրում նրա դիմանկարը։
Հայ նկարչության մեծ վարպետի ջերմ վերաբերմունքը Հենրիկ Սիրավյանի նկատմամբ պատահական չէր։ Նրա և Մարտիրոս Սարյանի մտերմությունն ապա նաև միասին աշխատանքը սկսվում է մի ցուցահանդեսից և մի նկարից՝ «Առավոտը Բջնիում»։ Վարպետը այս նկարը տեսնում է Մոսկվայի համամիութենական ցուցահանդեսում, հիանում, ապա ցանկանում ծանոթանալ երիտասարդ նկարչի հետ։ Մ․Սարյանը հրավիրում է Հ․ Սիրավյանին աշխատելու իր արվեստանոցում և աշակերտելու իրեն։ Եվ այսպես, 1958-1966 թթ․ Սիրավյանն աշխատում Մ․ Սարյանի արվեստանոցում, աշակերտում մեծ նկարչին և կայանում որպես ինքնուրույն ու ինքնատիպ ստեղծագործող։ Նկարիչը այս տարիներին Մ․ Սարյանի էսքիզներով իրականացնում է «Հայաստան» եռամաս վիտրաժը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Գ․Սունդուկյանի անվան թատրոնի ճեմասրահի «Հայաստան» պաննոն։ Վարպետի արվեստանոցում աշխատանքի առաջին շրջանն է ներկայացնում Հ․ Սիրավյանի այս դիմանկարը։ Հետագայում արդեն Սիրավը ստեղծում է Մարտիոս Սարյանի մի քանի դիմանկար ու հայ մշակույթի այլ մեծերի հիանալի դիմանկարներ։
Մարտիրոս Սարյան, 1963
Մարտիրոս Սարյան և Հենրիկ Սիրավյան
Հ․ Սիրավյանի դիմանկարները ինքնատիպ են, թե՛ հորինվածքով և թե՛ արտահայտության ձևով։ Նա, ինչպես իր վարպետը՝ Մարտրոս Սարյանը, կերպարների մեջ կարողանում է գտնել նրանց ամենայուրահատուկ, հաճախ թաքնված, բայց բնութագրական կողմերը։ Նկարչին հաջողվել է բացահայտել դիմանկարների կերպարներին դիտողին անծանոթ կողմով, տրամադրությամբ, հոգեվիճակով։
Կոմիտաս, 1969։
Կոմիտաս վարդապետ, 1990։
Իր ստեղծագործական կյանքի տարբեր փուլերում Սիրավյանն անդրադարձել Կոմիտասին, ստեղծել մեծ երաժշտի՝ ավանդական պատկերացումներից շատ տարբեր կերպար։ Ուշագրավ է Կոմիտասի աճյունի Երևանում հուղարկավորության և Ե․Չարենցի հրաժեշտի պատմության տպավորությամբ ստեղծված նկարը․
Հրաժեշտ Կոմիտաս վարդապետին
«Կոմիտասի դագաղը դրված էր Կուլտուրայի տան դահլիճում։ Ահագին բազմություն էր հավաքվել հրաժեշտ տալու։ Այնտեղ էին Կոմիտասի ընկերները․․Հանկարծ դռան մոտ եղած հասարակությունը ճեղքվեց՝ մեկին ճանապարհ տալու համար։ Չարենցն էր։ Տխուր էր, մորուսած, դեմքը գունատ։ Բարձրացավ պատվանդանին, գլուխը կախ կանգնեց, տրտում հայացքը ապակյա դիմաշրջանակին, որի տակից երևում էր Կոմիտասը։ Չարենցը մի պահ քարացած կանգնեց, ապա կռացավ, համբուրեց ապակին և լուռ քայլեց դեպի դուրս։ », -հիշում է Ռուբեն Զարյանը
Հաջորդ հերոսը, որին նկարիչն անդրադարձել մի քանի անգամ՝ Վիլյամ Սարոյանն է։ Նրանք հանդիպել են Երևանում, Հրանտ Մաթևոսյանի հետ միասին ուղեկցել ամերիկահայ գրողին հայաստանյան շրջագայության ընթացքում։
Վիլյամ Սարոյան և Հրանտ Մաթևոսյան
Վիլյամ Սարոյան, 1998։
Մաթևոսյան, Սարոյան, Սիրավյան, 1978:
Հայ գրողներից Հենրիկ Սիրավյանն ամենից շատ ու տարբեր տարիների նկարել է իր մտերիմ ընկերոջ՝ Հրանտ Մաթևոսյանի դիմանկարները․
Հրանտ Մաթևոսյան, 1970:
1987
1988
Հայ մշակույթի այլ մեծերից՝ Հենրիկ Սիրավյանը տարբեր տարիներին ստեղծել Սերգեյ Փարաջանովի, Առնո Բաբաջանյանի, Մհեր Մկրտչյանի, Արտո Չաքմաքչյանի, Խաչատուր Աբովյանի, Երվանդ Քոչարի, երգչուհիներ՝ Ռոզի Արմենի, Հասմիկ Պապյանի և այլ գործիչների դիմանկարներ։
Սերգեյ Փարաջանով, 1992
1992
Առնո Բաբաջանյան, 1966:
Մհեր Մկրտչյան, 1968:
Արտո Չաքմաքչյան, 1966:
Երվանդ Քոչար
Նկարների աղբյուրներ՝ Գագիկ Սիրավյանի ֆեյսբուքյան էջ
Հենրիկ Սիրավյանի ֆեյսբուքյան էջ