Գաբրիել Սունդուկյանը իր հանրահայտ «Պեպոյի» հաջողությամբ ոգևորված ցանկացել է այն ներկայացնել նաև ռուսական ու ֆրանսիական բեմերում: Հատկապես Ֆրանսիան ու հատկապես Փարիզը Սունդուկյանի համար երազանք են եղել: «Պեպոն» Փարիզում բեմադրելու նպատակով նա թարգմանել է տալիս այն ֆրանսերեն, կամ ինքն էլ թարգմանում է, քանի որ տիրապետում էր ֆրանսերենին և ֆրանսիական հյուպատոսի միջոցով այն ուղարկում Ֆրանսիա: Ցավոք, թիֆլիսյան-հայկական իրականությունը ներկայացնող պիեսը Փարիզում չի բեմադրվում, քանի-որ ակադեմիկոս Սարդունը, Ալեքսանդր Դյումա որդին և այլք, խորհուրդ չեն տալիս այն բեմադրել, քանի որ պիեսը ակնհայտորեն Փարիզի թատերասեր հասարակության ճաշակով չէր, և թեման էլ կարող էր անհասկանալի լինել: Թեև «Պեպոյի» Փարիզում բեմադրության երազանքը չի իրականանում, սակայն իրականանում է հեղինակի՝ Փարիզում գտնվելու երազանքը, որը նա փայփայել էր 30 տարի: 1878 թ. Գ. Սունդուկյանը մեկնում է Փարիզ, մի քանի օր հիանալի ժամանակ անցկացնում և այդ մասին պատմում կնոջն ուղղված նամակներում: Հեղինակն այստեղ հիանում է խելքի ու լուսավորության կենտրոնով, պատմում տեսարժան վայրեր մասին, և թերևս նաև առևտուր անում, քանի որ կնոջից խնդրում է նրա ձեռնոցի համարը: Art365- ը ներկայացնում է այդ նամակներից մեկը:
Փարիզ 1878 — հուլիսի 8
Իմ անգին Սոնաջան,
Երեգ առավուտեհան հասա Փարիզ, Էն քաղաքը, որ յարսուն տարի երազումս տեսնում էի:
Աճկով տեսնում իմ ես Փարիզը, մեջը ման իմ գալի, մեջը շունչ իմ քաշում:
Ամա տարիք է հարկավոր Փարիզը թամամ տեսնիլու. Էրեգվան դեսը կյանքս մեկն երկու դառավ: Սահաթի վիցի կեսն եր (ձեր սհաթով՝ 9 1/4) առավուտվանը վուր դադան, լախտած, անքուն, գլուխս վագոններու թխրխուցեմեն գնացած իրիք օրվան առանց շուր ու չեքմա հանել մտա ես խիլքի ու լուսավորութինի մայրաքաղաքը, ու սրա զորութենիմեն էն սհաթին շուրս հաքա, դուս գնացի ու սաղ օր Էլի վուտի վրա Էի: Տերը բա-րի տար Գասոնին, Օրբելուն ու Խանդումովին, մե նմուտ կշտե չին հեռացի: Քիչ վուր ասիմ յարսուն վերստ վուտով ման եկանք ու զարթնի ես Վանտոմի կոլոնը դիվիր գնացինք. փանառը ձիռիս վիկալա ու ննգա առաչկը 177 վուտը ինչ հանաքնիրով ու ծիծաղներով դիվիրինք գնացի...
Ախ, Գարրիել էստի Էլ վուրտի դիվիր բերիր միզ, կոսե: Բաս Փարիզումն ինչի՞ք շինում, ասի... Ենղանց վուխչ Շան զելեզեն անցկացանք ու Արկ դը Թրիունֆի վրա, վուր 281 վուտն ունի լոթիանոց դիվիր գնացինք: Էս երկու բարցրութինիրմեն ողջ Փարիզը տեսնում էի ու աճկիս չԷի ավտում:
Ամա ես անծանոթ քաղկումը, վուրդի դիփ նուր և ինձ համա, դիփ տեսած ու սիրտած է թվում ինձ: Երեխուց սիրտս էնենց կըպած և Էլի էս քաղկին, վուր հենց դիտեմ Էստի եվ ծնե...
Երխերանցը` պաչ արա օբայ արա ու դիփունին հարց ու բարով
Պերչատկիտ համարը չիմ գիտի, գրե...
Քու Գաբրիել