Սուրբ թարգմանիչների տոնին, կամ այլ առիթներով նշվում է Սուրբ Գրքի հայերեն թարգմանության մասին: Այն հայերեն առաջին թարգմանությունն էր, բացառիկ՝ իր բարձր որակով ու պատմական նշանակությամբ: Սակայն Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը թարգմանական մի մեծ, երկարատև ու արգասաբեր շարժման միայն առաջին քայլն էր: Այդ թարգմանությունից հետո հայ թարգմանիչները ձեռնամուխ են լինում այլ կարևոր երկերի թարգմանությանը: Այդ առաջին շրջանում հիմնականում հունարենից ու ասորերենից կատարված թարգմանությունները նպաստեցին հայ մատենագրության զարգացմանը, հարստացրին մեր մշակույթը, հասկանալի ու ճանաչելի դարձրին այլ ժողովուրդների մշակույթները: Ընդ որում, հայերեն շատ թարգմանություններ եզակի են, քանի որ դրանց բնօրինակները չեն պահպանվել: Մեր սուրբ վարդապետները թարգմանում էին հայրաբանական, վարքագրական-վկայաբանական, պատմագիտական, փիլիսոփայական, լեզվաբանական, բժշկագիտական, աստղագիտական ու գրական երկեր:
Art365-ը առանձնացրել է համաշխարհային գրավոր մշակույթի 5-6-րդ դարերում՝ դասական շրջանում, հայերն թարգմանված հինգ նշանակալի երկեր ու հեղինակներ.
1.
Պատմութիւն Աղեքսանդրի Մակեդոնացւոյ - Alexander Romance
Գեղարվեստական այս նշնավոր երկը՝ մի հնագույն առասպելաբանական վեպ է Ալեքսանդր Մակեդոնացու կյանքի, դեպի արևելք ձեռնարկած զարմանալի ու արկածային արշավանքի մասին: Թարգմանվել է հին հունարենից 5-րդ դարի երկրորդ կեսին:
2
Փիլոն Եբրայեցի-Philo of Alexandria (մ․թ․ա․ 1-ին դար)
Այս հեղինակից 5-րդ դարում թարգմանվել է մեկողական բնույթի չորս երկ՝ Ծննդոց գրքի մեկնություն, Ելից գրքի մեկնություն, «Նախախնամության մասին», «Կենդանիների բանականության մասին»: Այս երկերի հունարեն բնագրերը չեն պահպանվել:
3.
Եվսեբեոս Կեսարացի-Eusebius of Cesarea(4-րդ դար)
Հին հունարենցի 5-րդ դարում թարգմանված այս նշանավոր հեղինակի՝ «Քրոնիկոն» և ասորերենից թարգմանված «Եկեղեցու պատմություն» կարևոր պատմական երկերի բնագրերը նույնպես չեն պահպանվել և կան միայն հայերեն թարգմանությունները:
4.
Պլատոն-Plato (մ․թ․ա․ 5-րդ դար)
Հին աշխարհի ամենանշնավոր փիլիսոփայի 5 տրամախոսություն հայերեն է թարգմանվել արդեն 6-րդ դարում:
5.
Արիստոտել-Aristotele (մ․թ․ա․ 4-րդ դար)
6-րդ դարում հին հունարենից հայերեն է թարգմանվել նաև մեկ այլ նշանավոր փիլիսոփայի՝ Արիստոտելի «Կատեգորիաներ»
«Մեկնության մասին» աշխատությունները, նաև նրան վերագրված «Առաքինության մասին» և «Աշխարհի մասին» գործերը: