Հարյուր տարվա մենություն սերիալը Գաբրիել Գարսիա Մարկեսի համանուն վեպի առաջին էկրանավորումն է, որը պատմում է Բուենդիա ընտանիքի և Մակոնդո քաղաքի պատմությունը։ Netflix-ի նախաձեռնությամբ ստեղծված սերիալը նպատակ ունի պահպանել վեպի բազմաշերտությունն ու գեղեցկությունը՝ դիտողներներին հրավիրելով վերապրելու վեպի հերոսների սերերի, կորուստների և ճակատագրերի հմայքները։
Առանձնացրել ենք 10 հետաքրքիր փաստ «Հարյուր տարվա մենություն» հեռուստասերիալի մասին.
1. Առաջին էկրանավորումը.
Սա Գաբրիել Գարսիա Մարկեսի հանրահայտ վեպի առաջին էկրանավորումն է։ Ինքը՝ հեղինակը, տարիներ շարունակ հրաժարվում էր վեպի էկրանավորման առաջարկներից՝ համարելով, որ կինոն չի կարող փոխանցել գրքի մոգականությունը։
2. Ընտանիքի համաձայնությունը.
Սերիալի ստեղծումն իրականություն դարձավ միայն Մարկեսի որդիների՝ Ռոդրիգո և Գոնսալո Գարսիաների համաձայնությամբ։ Նրանք պահանջեցին, որ սերիալը լինի իսպաներեն և նկարահանվի Կոլումբիայում՝ պահպանելով հավատարմությունը բնագրին։
3. Նկարահանումներ Կոլումբիայում.
Սերիալի հիմնական նկարահանումները տեղի են ունեցել Կոլումբիայի Տոլիմա մարզում, որը լավագույնս արտացոլում էր Մակոնդո քաղաքի մթնոլորտը։
4. Կոլումբիացի դերասաններ.
Դերասանական կազմի 97%-ը կոլումբիացիներ են, ինչը ևս կարևոր պայման է վեպի հերոսների տիպականությունը պահպանելու տեսանկյունից։
5. Հայտնի ռեժիսորներ.
Սերիալը ռեժիսորներն են Լաուրա Մորա Օրտեգան («Ճանապարհի թագուհին») և Ալեքս Գարսիա Լոպեսը («Սպանելով Եվային», «Անիծվածների գյուղը»)։
6. Միջազգային ճանաչում ունեցող նկարիչներ.
Նկարիչ-դեկորատորներն են օսկարակիր Էուխենյո Կաբալյերոն («Ֆավնի լաբիրինթոսը») և Օսկարի հավակնորդ Բարբարա Էնրիկեսը («Ռոման»)։
7. Երկու եթերաշրջան.
Սերիալն ունի 16 մաս, որոնք բաշխված է ըստ երկու եթերաշրջանի։ Սա հնարավորություն է տալիս ավելի խորությամբ ներկայացնել վեպի սյուժետային բոլոր գծերը։
8. Netflix-ի պրեմիերա.
Սերիալի պրեմիերան տեղի ունեցավ 2024 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Netflix հարթակում։ Սա Netflix-ի իսպանալեզու բովանդակության զարգացման ռազմավարության մասն է։
9. Վեպի մասին.
«Հարյուր տարվա մենություն» վեպը համաշխարհային բեսթսելլեր է, որը թարգմանվել է ավելի քան 40 լեզվով և վաճառվել ավելի քան 50 միլիոն օրինակով։
10. Մոգական ռեալիզմի էկրանավորումը.
Սերիալի ստեղծողները ձգտել են հնարավորինս փոխանցել մոգական լեալիզմի վեպի մթնոլորտը՝ օգտագործելով վիզուալ բարդ էֆեկտներ և դեկորացիաներ, որոնք հանդիսատեսին տեղափոխում են Մակոնդոյի կախարդական աշխարհ։
Սերիալը մշակութային նշանակալի իրադարձություն է, որին սպասում էին Մարկեսի արձակի երկրպագուները ամբողջ աշխարհում։ Այն իրական կինո-խիզախություն է՝ հաշվի առնելով վեպի բազմաշերտությունն ու էկրանավորման բարդությունը։