Պիզայի թեք աշտարակը երբեք ուղիղ չի եղել: Փափուկ հողի պատճառով այն սկսել է թեքվել շինարարության ժամանակ՝ 1173 թվականին։
Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանը գտնվում է ոչ թե Ռիո դե Ժանեյրոյում, այլ՝ Լեհաստանում։ Ռիոյի արձանն իր մեծությամբ երրորդն է։
Չափման մետրիկ համակարգն ընդունված է աշխարհի բոլոր երկրներում, բացի ԱՄՆ-ից, Լիբերիայից և Մյանմայից։
Նիկոլայ Գոգոլը ոչ միայն նորաձևության սիրահար էր, այլև ձեռագործության ու դերձակի հմտություններ ուներ: Գրողը շարֆեր է գործել, քույրերի համար վարագույրներ ու զգեստներ կարել, գոտիներ հյուսել, վառ գույներով ժիլետներ կարել իր համար:
Վան Գոգի կենդանության օրոք վաճառված միակ նկարը՝ «Խաղողի կարմիր այգիներ Արլում» կտավն է։
Չուպա Չուպսի հայտնի լոգոյի հեղինակը Սալվադոր Դալին է։
Վլադիմիր Մայակովսկին հայտնի էր իր հիվանդագին մաքրասիրությամբ։ Ըստ Լիլիա Բրիկի հուշերի՝ նա գրպանում միշտ ունեցել է ալյումինե օճառաման և անընդհատ լվացել է ձեռքերը: Թույլ չի տվել ոչ ոքի դիպչել իր սպասքին, և նույնիսկ կաշվե պատյանով անձնական պատառաքաղ է ունեցել, որը տարել է իր հետ ամենուր։
Շվեյցարիայում կա 1053 թանգարան, որոնք տարեկան ընդունում են ավելի քան 10 միլիոն այցելու։
Լեոնարդո դա Վինչին Մոնա Լիզայի շուրթերը նկարել է մոտ 12 տարվա ընթացքում:
Հոմերոսի Իլիականը բաղկացած է 15000 տողից։
Վատիկանի թանգարանի բոլոր ցուցասրահները շրջելու համար հարկավոր է անցնել 7 կիլոմետր: Թանգարանն ունի 1400 սենյակ, որտեղ կա 50 000 ցուցանմուշ:
Օսկար ստացած ամենաերիտասարդ կինոաստղը Շիրլի Թեմփլն է, որը մրցանկան ստացել է 6 տարեկանում 1934 թվականին։
Հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հարազատ եղբայրը հայտնի հոգևորական, մանկավարժ, Մխիթարյան միաբանության անդամ Գաբրիել Այվազովսկին էր: