Հանս Քրիստիան Անդերսենը գրեթե ոչ մի բառ չէր կարողանում ճիշտ գրել։
Երկիրն Արեգակնային համակարգի միակ մոլորակն է, որը չի կոչվել որևէ աստծու անունով:
Լեոնարդո դա Վինչին մկրատի գյուտի հեղինակն է։
Երկրի ամենախոր տեղը Խաղաղ օվկիանոսում գտնվող Մարիանյան իջվածքն է: Այն ունի 11,034 մ խորություն:
Աշխարհի ամենախորը քաղցրահամ լիճը Բայկալն է, որը գտնվում է Սիբիրում։ Այն ունի 1620 մ խորություն։
Նիագարայի ջրվեժը երբեք չի սառչում։
2019 թվականին գիտնականները Ինդոնեզիայի Սուլավեսի կոչվող կղզում հայտնաբերել են աշխարհի հնագույն արվեստի գործը: Այն ստեղծվել է 44000 տարի առաջ։
Լեոնարդո դա Վինչիի «Սալվադոր մունդին» աշխարհի ամենաթանկ կտավն է՝ 450,3 միլիոն դոլար արժողությամբ:
Հնդկաստանի Գուջարաթ քաղաքում գտնվող Միասնության արձանը ամենաբարձրն է աշխարհում՝ 182 մ: Համեմատության համար՝ Ազատության արձանը 93 մ բարձրություն ունի:
Բրազիլիան կենսաբազմազանությամբ ամենահարուստ երկիրն է՝ ավելի քան 50,000 տեսակի բույսերով և ծառերով:
Գիտնականներն ասում են․ Եթե արցունքի առաջին կաթիլը գալիս է աջ աչքից, ուրեմն ուրախության արցունք է: Հակառակ դեպքում՝ ցավի ծնունդ է:
Մարի Կյուրին առաջին մարդն էր, որը արժանացել էր Նոբելյան երկու մրցանակների՝ մեկը ֆիզիկայի համար 1903 թվականին, մյուսը՝ քիմիայի՝ 1911 թվականին՝ ռադիոակտիվության վերաբերյալ իր աշխատանքի համար:
Աշխարհի ամենաանտառապատ երկիրը Ռուսաստանն է՝ 815 միլիոն հեկտար անտառներով։
Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած ամենաերիտասարդ մարդը Մալալա Յուսուֆզայն է (2014 թվականին ընդամենը 17 տարեկանում)՝ որպես երեխաների իրավունքների պաշտպանության ակտիվիստ և աղջիկների կրթության իրավունքի պաշտպան:
Բվերը ակնագնդիկներ չունեն։