2025 թվականը առատ է գրական հոբելյաններով ու հիշարժան տարեթվերով: «Կլոր» տարեթվերից շատերը թեև պետականորեն չեն նշվում, քանի-որ պետական հոբելյանների առանձնացման այլ սկզբունքներ կան, սակայն ընթերցողները հնարավորություն ունեն ամբողջ տարվա ընթացքում հիշելու հայ գրականության հայտնի ու սիրված հեղինակներին, գոնե նրանց հոբելյանի առիթով, նրանց հեղինակած գոնե մեկ գործ կարդալով:
Իհարկե, շատ ավելի լավ կլինի, ընդ որում, ոչ թե գրողների, այլ առաջին հերթին հենց մեզ համար, որ մեր հրաշալի գրականությանն առնչվենք հնարավորինս հաճախ, կարդանք ու ոգեշնչվենք, հարստացնենք մեր ներաշխարհը նոր ապրումներով ու զգայություններով, զորանանք զորավոր խոսքով, խաղաղվենք ու սփոփվենք, մեր գրողների հետ մտածենք կարևոր ու մշտապես արդիական հարցերի շուրջ, իրականության տագնապներն ու մտահոգություններն հաղթահարենք ներշնչող բնագրերի միջոցով։ Այս խորհրդով էլ Art 365-ն ըստ տարվա ամիսների առանձնացրել է հիշատակության արժանի գրական տարեթվերն ու հոբելյանները: Բարի ընթերցում:
Հունվար
Հրաչյա Քոչար -19.01- 115-ամյակ
Գուրգեն Խանջյան -25.01-75-ամյակ
Հարություն Ալամդարյան-25.01- 230-ամյակ
Ատրպետ- 31.01.- 165-ամյակ:
Փետրվար
Կոստան Զարյան - 2(8).02 -140-ամյակ
Վահան Տերյան 09.02. - 140-ամյակ
Հրանտ Մաթևոսյան 12.02. - 90-ամյակ
Ռուբեն Սևակ 15.02 - 140 - ամյակ
Դավիթ Հովհաննես - 17.02. - 80-ամյակ
Հովհաննես Թումանյանի ծննդյան օր և գիրք նվիրելու օր-19.02
Երվանդ Պետրոսյան -23.02- 85-ամյակ
Գրիգոր Արծրունի - 27.02-180-ամյակ։
Մարտ
Մանուկ Աբեղյան-17(23).03 - 160-ամյակ
Նիկոլ Աղբալյան-24.03 - 150-ամյակ
Ապրիլ
Խրիմյան Հայրիկ - 04.04 - 205-ամյակ
Ղազարոս Աղայան - 04(16). 04. -185-ամյակ
Ալեքսանդր Ծատուրյան - 28.04.- 160-ամյակ
Մայիս
Խաչիկ Դաշտենց -25.05.- 115-ամյակ:
Հունիս
Ներսես Աթաբեկյան -01.06. - 65-ամյակ
Հովիկ Վարդումյան - 26.06. - 85-ամյակ:
Հուլիս
Ռազմիկ Դավոյան - 03.07 - 85-ամյակ
Ղևոնդ Ալիշան - 06(18).07 -205-ամյակ
Գաբրիել Սունդուկյան -11.07.- 200-ամյակ
Վախթանգ Անանյան - 26.07. -120-ամյակ
Արևշատ Ավագյան - 24.07.-85-ամյակ:
Օգոստոս
Հովհաննես Գրիգորյան -07.08.- 80-ամյակ
Հակոբ Կարապենց -09.08.-100-ամյակ
Արսեն Բագրատունի- 21.08.-235-ամյակ
Կարպիս Սուրենյան - 21.08.-100- ամյակ
Հենրիկ Էդոյան -31.08.- 85-ամյակ:
Սեպտեմբեր
Սմբատ Շահազիզ -05.09. -185-ամյակ
Վարդան Գրիգորյան - 06.09. -75-ամյակ
Աղասի Այվազյան - 07.09. -100-ամյակ,
Ինտրա - 11.09.-150-ամյակ
Արտեմ Հարությունյան -19.09.- 80-ամյակ։
Հոկտեմբեր
Անրի Վեռնոյ - 15.10.-105-ամյակ
Համաստեղ - 15.10.-130-ամյակ
Խնկո Ապեր -19.10.-155 -ամյակ
Ավետիք Իսահակյան -30.10. - 150-ամյակ:
Նոյեմբեր
Ռափայել Պատկանյան -08.11.- 195-ամյակ
Գարեգին Սրվանձտյանց - 17.11.-185-ամյակ
Լևոն Զավեն Սուրմելյան- 24.11. -120-ամյակ:
Դեկտեմբեր