Ազատության արձանը աշխարհի ամենահայտնի արձաններից է: Առանձնացրել ենք մի շարք հետաքրքիր փաստեր, որոնք ապացուցում են՝ սա պարզապես արձան չէ, այլ կարևոր կոթող՝ հարուստ պատմությամբ։
1. Իրական անուն
Արձանի պաշտոնական անվանումն է «Ազատությունը լուսավորում է աշխարհը» / Liberty Enlightening the World։
2. Իդեալական պարամետրեր
Բարձրությունը գետնից մինչև ջահի ծայրը 93 մետր է, արձանը կշռում է 225 տոննա։ Կառուցվել է 1886 թվականին, այդ ժամանակ այն աշխարհի ամենաբարձր մետաղական կառույցն էր: Լեդի Լիբերթին կրում է 879 չափսի սանդալներ, իսկ իրանը՝ 11 մետր է։
Արձանի թագի յոթ ճառագայթները խորհրդանշում են յոթ ծովերը և յոթ մայրցամաքները (արևմտյան աշխարհագրական ավանդույթը հաշվում է ուղիղ յոթ մայրցամաքներ):
Ազատության արձանի գլուխը, որը ցուցադրվել է Փարիզի այգում 1883 թվականին
3. Աշխարհի լավագույն նվերը մայրիկին
Ազատության արձանը նախագծել է ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Բարտոլդին։ Արձանի դեմքի համար մոդել է հանդիսացել քանդակագործի մայրը՝ Շառլոտան էր։
4. Նվեր Ֆրանսիայից ԱՄՆ-ին
Արձանը Ֆրանսիայի նվերն է ԱՄՆ-ին և խորհրդանշում է ամերիկյան հեղափոխության ժամանակ երկու երկրների դաշինքը։ Արձանի կառուցումն ավարտին հասցվեց և պաշտոնապես ԱՄՆ-ին նվիրվեց 1884 թվականի հուլիսի 4-ին։ Լեդի Լիբերթին, սակայն, մնաց Եվրոպայում մինչև նրան ապամոնտաժեցին 300 կտորի, այնուհետև փաթեթավորեցին 214 տուփի մեջ և 1885 թվականին ուղարկեցին Միացյալ Նահանգներ, որտեղ նրան նորից հավաքեցին: Ատլանտյան օվկիանոսով ճանապարհորդությունը նախատեսվածից մեկ շաբաթ ավելի երկար է տևել՝ մեկ տոննա կշռող արձանը տեղափոխող նավը գրեթե խորտակվել է փոթորկի ժամանակ:
5. Լեդի Լիբերթիի ձեռքի հուշատախտակը
Արձանի մի ձեռքին վեր պարզած փարոսն է, մյուսին՝ հուշատախտակ, որի վրա գրված է «JULY IV MDCCLXXVI», հռոմեական թվերով «1776 թվականի հուլիսի 4», որը Միացյալ Նահանգների Անկախության հռչակագրի ընդունման օրն է։