Ի՞նչ են Այուրվեդայի Դոշաները. Վատան, Կաֆան և Պիտտան
Այուրվեդան բժշկության հնագույն ձևերից մեկն է և այսօր էլ լայնորեն կիրառվում է աշխարհի ամենատարբեր երկրներում:
Համատեղելով ֆիզիկական, հոգեբանական և մտավոր առողջությունը՝ Այուրվեդան կենտրոնանում է ամբողջ մարմնի բուժման վրա և նշում է, որ մարդու Դոշան՝ հոգևոր և մարմնական կառուցվածքի տեսակը որոշում է նրա անհատականությունն ու առողջությունը:
Թեև Այուրվեդան թարգմանվում է որպես «կյանքի գիտություն», այդուհանդերձ շատ մասնագետներ կասկածի տակ են դնում Դոշաների մասին տեսությունը՝ գիտական ապացույցների բացակայության պատճառով:
Միևնույն ժամանակ, Այուրվեդայի կողմնակիցները պնդում են, որ Դոշաների մասին տեսության կիրառումը հավասարակշռություն և բարեկեցություն է պարգևում մարդուն:
Այս հոդվածը պատմում է ձեզ այն ամենը, ինչ պետք է իմանաք այուրվեդական Դոշաների մասին:
Այուրվեդա և դոշա
Այուրվեդական բժշկությունը հիմնված է այն գաղափարի վրա, որ աշխարհը բաղկացած է հինգ տարրերից՝ aakash (տարածություն), jala (ջուր), prithvi (հող), teja (կրակ) և vayu (օդ):
Այդ 5 տարրերի համակցությունը հանգեցնում է կենսաբանական և հոգեբանական երեք տեսակների կամ Դոշաների, որոնք հայտնի են վատա, կապա և պիտտա անուններով: Ենթադրվում է, որ այս դոշաները պատասխանատու են մարդու ֆիզիոլոգիական, մտավոր և հուզական առողջության համար:
Ասում են, որ յուրաքանչյուր մարդ, լինելով կոնկրետ Դոշայի կրող, իր մեջ ունի մյուս Դոշաներին հատուկ հատկանիշներ ևս, սակայն երեքից մեկը հաստատապես գերակշռող և որոշող է նրա կյանքում: Օրինակ, մարդը կարող է հիմնականում պիտտա լինել, մինչդեռ մյուսը կարող է հիմնականում լինել վատա: Այուրվեդական պրակտիկանտը կարող է օգնել ձեզ որոշել ձեր Դոշան, ձեր տեսակը կարող եք որոշել նաև այս հոդվածի շնորհիվ:
Դոշաները
Հիմնվելով ֆիզիկական, հուզական, մտավոր և վարքային բնութագրերի վրա` կարելի է որոշել ձեր դոշան:
Վատա
Վատան հիմնականում բաղկացած է օդի և տարածության երկու տարրերից (նաև հայտնի է որպես եթեր) և ընդհանուր առմամբ նկարագրվում է որպես սառը, թեթև, չոր, կոպիտ, հոսող և ընդարձակ: Աշունը վատայի եղանակն է:
Վատա Դոշա ունեցողներին սովորաբար նկարագրում են որպես նիհար, եռանդուն և ստեղծագործ: Նրանք հայտնի են նրանով, որ մտածում են սահմաններից դուրս, կարող են հեշտությամբ շեղվել ընտրած ուղուց: Ավելին, նրանց տրամադրությունը մեծապես կախված է եղանակից, շրջապատող մարդկանցից և այն ուտելիքներից, որոնք ուտում են:
Ուժեղ կողմերը. սովորում են արագ, բազմաֆունկցիոնալ են, բարեսիրտ, ճկուն:
Թույլ կողմերը. մոռացկոտ են, անհանգիստ, անկայուն տրամադրությամբ, կարող են հեշտությամբ ճնշվել, շատ զգայուն են ցրտի նկատմամբ, ունեն քնի խանգարումներ, անկանոն ախորժակ և ուտելու ռեժիմ, հաճախ ունենում են մարսողական խնդիրներ, արյան վատ շրջանառություն (ձեռքերը և ոտքերը սառն են):
Ըստ Այուրվեդայի՝ լավ առողջություն ունենալու համար վատա Դոշա գերիշխող նկարագիր ունեցող անձը պետք է հետևի կանոնավոր առօրյային, կառավարի սթրեսը մեդիտացիայի և այլ հանգստացնող գործողությունների միջոցով և պահպանի մարմնի տաք ջերմաստիճանը՝ խուսափելով ցուրտ եղանակից, տաք ուտելիքներից ու խմիչքներից:
Կաֆա
Kapha (արտասանվում է «kuffa») Դոշան հիմնված է հողի և ջրի վրա: Այս Դոշան կարելի է բնութագրել որպես կայուն, ծանր, դանդաղ, սառը և փափուկ: Գարունը հայտնի է որպես կաֆայի եղանակ:
Այս Դոշայով մարդիկ բնութագրվում են որպես ուժեղ, հաստ ոսկորներով և հոգատար: Նրանց վստահում են և հենվում նրանց վրա: Կաֆա բնութագիր ունեցող մարդիկ հազվադեպ են վրդովվում, մտածում են գործելուց առաջ և կյանքը անցնում են դանդաղ, կանխամտածված տեմպով:
Ուժեղ կողմերը. կարեկցող, հոգատար, վստահելի, վստահող, համբերատար, հանգիստ, իմաստուն, ուրախ, ռոմանտիկ, ամուր ոսկորներ և հոդեր ունեցող, առողջ իմունային համակարգով:
Թույլ կողմերը. հակված են քաշի ավելացման, դանդաղ նյութափոխանակություն ունեն, դանդաղկոտ են, չափից շատ քնել են սիրում, շնչառության հետ կապված խնդիրներ ունեն (ասթմա, ալերգիա), սրտային հիվանդությունների բարձր ռիսկ, լորձի կուտակում, ենթակա են դեպրեսիաների, կանոնավոր մոտիվացիայի և խրախուսման կարիք ունեն։
Լավ առողջության համար կապա Դոշա գերիշխող նկարագիր ունեցող անձը պետք է կենտրոնանա կանոնավոր վարժությունների, առողջ սննդակարգի վրա, պահպանի մարմնի տաք ջերմաստիճանը (օրինակ՝ սաունայում նստելով կամ տաք սնունդ ուտելով) և կանոնավոր քնի ռեժիմ սահմանի:
Պիտտա
Համառ անհատականություն պիտտա Դոշան հիմնված է կրակի և ջրի վրա: Այս Դոշան սովորաբար նկարագրվում է որպես տաք, թեթև, կտրուկ, յուղոտ և անվերջ շարժվող: Ամառը հայտնի է որպես պիտտա Դոշայի եղանակ:
Պիտտա ունեցող մարդիկ սովորաբար ունեն մկանոտ կազմվածք, շատ սպորտային են և ուժեղ առաջնորդներ են: Նրանք շատ մոտիվացված են, նպատակաուղղված և մրցող: Այդուհանդերձ, նրանց ագրեսիվ և համառ բնույթը կարող է վիրավորական լինել որոշ մարդկանց համար, ինչը կարող է հանգեցնել կոնֆլիկտի:
Ուժեղ կողմերը. խելացի են, նպատակասլաց, արագ սովորում են, կողմնորոշվում, հեշտությամբ տիրապետում են նոր հմտությունների, հաջողության հասնելու մեծ ցանկություն ունեն, ուժեղ են, իսկական առաջնորդներ, արագ նյութափոխանակություն ունեն, արյան լավ շրջանառություն, առողջ մաշկ և մազեր։
Թույլ կողմերը. անհամբեր են, կոնֆլիկտների հակում ունեն, միշտ քաղցած են, քաղցած ժամանակ տրամադրության անկում են ունենում, բշտիկների և բորբոքումների հակում, տաք ջերմաստիճանի նկատմամբ զգայուն են:
Նրանք, ովքեր ունեն պիտտա գերիշխող Դոշա, պետք է կենտրոնանան աշխատանքի և կյանքի հավասարակշռության վրա և խուսափեն ծայրահեղ շոգից (օրինակ՝ եղանակից, կծու սնունդից):
Դոշաներն ու սնունդը
Յուրաքանչյուր դոշայի համար առաջարկվում են սննդամթերքներ, վարժություններ և ապրելակերպի պրակտիկաներ՝ հավասարակշռության հասնելու համար:
Դոշա | Ցանկալի ուտեստներ | Անցանկալի ուտեստներ |
---|---|---|
Վատա | տաք, «խոնավ» և փափուկ ուտելիքներ (օրինակ՝ հատապտուղներ, բանան, դեղձ, եփած բանջարեղեն, վարսակ, շագանակագույն բրինձ, անյուղ միս, ձու, կաթնամթերք) | դառը, չորացրած և սառը մթերքներ (օրինակ՝ հում բանջարեղեն, սառը աղանդեր, չորացրած մրգեր, ընկույզներ, սերմեր) |
Կաֆա | կծու, թթու և հագեցնող մթերքներ (օրինակ՝ մրգերի և բանջարեղենի մեծ մասը, ամբողջահատիկ ցորեն, ձու, ցածր յուղայնությամբ պանիր, չմշակված միս, տաք համեմունքներ) | ծանր, «յուղոտ» մթերքներ (օրինակ՝ ճարպեր, յուղեր, վերամշակված մթերքներ, ընկույզներ, սերմեր) |
Պիտտա | թեթև, սառը, քաղցր և էներգետիկ սնունդ (օրինակ՝ մրգեր, օսլա չպարունակող բանջարեղեն, վարսակ, ձու) | ծանր, կծու և թթու սնունդ (օրինակ՝ կարմիր միս, կարտոֆիլ, տաք համեմունքներ) |
Ֆիզիկական ակտիվություն
Կախված ձեր Դոշայից՝ կարող եք անել վարժությունների հատուկ տեսակներ, որոնք կօգնեն ձեզ ավելի արագ հասնել արդյունքի:
Վատա
Վատա Դոշա ունեցող մարդիկ պետք է կենտրոնանան այնպիսի վարժությունների վրա, ինչպիսիք են հեծանվավազքը, վազքը, քայլելը, յոգան:
Կաֆա
Կաֆա Դոշաները լավագույնս աշխատում են թիմային մթնոլորտում և պետք է կենտրոնանան կարդիո վարժությունների վրա:
Պիտտա
Պիտտա Դոշաները հակված են իրենց ուժերից վեր պարապմունքներին և պետք է խուսափեն շոգին մարզվելուց: Թիմային սպորտը հիանալի միջոց է ակտիվ մնալու համար՝ միաժամանակ բավարարելով պիտտայի բնական մրցունակությունը: