Երաժշտությունը, ձայնը մարդու ներաշխարհի վրա ազդեցություն ունեցող ամենից զորավոր միջոցներն են։ Բարձր ձայները, աղմուկը, ագրեսիվ երաժշտությունը կարող են վախ ու տագնապ ծնել և ընդհակառակը, բնության ձայները, ներդաշնակ երաժշտությունը՝ հոգեկան հավասարակշռություն ու ներշնչանք պարգևել։ Այս երևույթը կապված է մարդու՝ ձայնային ալիքների ընկալման յուրահատկության ու ձայնի որոշակի հաճախականությունների հետ։ Հաճախակությունը ձայնային ալիքի կատարած տատանումների թիվն է 1 վայրկյանում։ Այն չափվում է Հերցերով (Հց)։
Գիտնականները պարզել են, որ որոշակի հաճախականությամբ տարածվող ձայնը կարող է թերապևտիկ ազդեցություն գործել օրգանիզմի վրա: Ըստ այդմ էլ՝ ձայնային թերապիան այսօր լայնորեն տարածված է։ Հոգեկան հավասրակշռությունը վերականգնող նաև տարբեր հիվանդությունների բժշկման նպատակով հաճախ կիրառվում են ձայնային հետևյալ հաճախականությունները․
Ուղեղի ակտիվության խթանում և հիշողության բարելավում
40 Հց — ցածր հաճախականություններ, որոնք կապված են կոգնիտիվ գործառույթների բարելավման և նյարդային հիվանդությունների, ինչպիսին Ալցհայմերի հիվանդությունն է, ախտանիշների թեթևացման հետ: Համարվում է, որ այս միջակայքը խթանում է ուղեղի ակտիվությունը և օգնում է բարելավել հիշողությունը:
Սթրեսի հաղթահարում և ցավի նվազեցում
174 Հց և 285 Հց — ցածր հաճախականությամբ ձայներ, որոնք հաճախ կիրառվում են ցավի և սթրեսի նվազեցման, ինչպես նաև հյուսվածքների ապաքինման և ֆիզիկական լարվածության թուլացման նպատակով:
Վախերի ու տագնապի հաղթահարում
396 Հց — ձայներ, որոնք օգնում են հաղթահարել վախերը, տագնապը, նպաստում են հանգստին և բացասական զգացմունքների հաղթահարամանը:
Հոգեկան հավասարակշռության վերականգնում
432 Հց — համարվում է «հարմոնիկ» հաճախականություն, որը նպաստում է ընդհանուր հոգեկան հավասարակշռության վերականգնմանը։
Բջիջների վերականգնում և առողջացում
528 Հց — «Սիրո հաճախականություն» կամ «վերափոխման հաճախականություն»: Համարվում է, որ այս ձայները օգնում են բջիջների վերականգնմանն ու ընդհանուր առողջացմանը:
Հաղորդակցության բարելավում
639 Հց և 741 Հց — Օգնում են բարելավել հաղորդակցության կարողությունները, նպաստում են հոգեկան հավասարակշռության վերականգնմանը:
Ինտուիցիայի զարգացում
852 Հց — օգնում է զարգացնել ինտուիցիան, խթանում է իրերի դրությունը պարզ տեսնելու կարողությունը և նպաստում է իրականության ադեկվատ ընկալմանը:
Այս հաճախականությունների ձայներ ու երաժշտություն ստանալու համար օգտագործվում են կամերտոններ, տիբեթյան պնակներ, թմբուկներ և երգեցողություն։ Այս հաճախականությունները օգտագործվում են նաև հոգևոր, դասական ու ժամանակակից երաժշտության մեջ։ Օրինակ, բնական ու հարմոնիկ համարվող 432 Հց-ը հանդիպում է Բախի, Բեթհովենի ու Մոցարտի ստեղծագործություններում։
«Սիրո հաճախականություն» կամ «վերափոխման հաճախականություն»՝ 528 Հց համար պետք է Շուբերտ լսել։
Կազդուրող ու հանգստացնող ցածր հաճախականությունների համար անհրաժեշտ է լսել բնության ձայներ․ անձրև, ջրվեժ, թռչունների երգ։
Միջին հաճախականություններով են ստեղծված հայկական Սուրբ Պատարագի որոշ երգեր, մասնավորապես հիանալի ու առինքնող «Սուրբ, Սուրբը»․