Գրեթե ամեն տարի, երբ Հանրապետության հրապարակում սկսում են տեղադրել գլխավոր տոնածառը, խոսակցություններ են սկսվում տոնածառի տեսքի ու ձևավորման, ծախսված միջոցների, տոների խորհրդանիշների մասին։ Քննարկումներն ու քննադատությունները սակայն չեն խանգարում, որ հազարավոր մարդիկ այս օրերին այցելեն հրապարակ ու լուսանկարվեն տոնածառի ֆոնին։ Այս սովորությունը տասնամյակների պատմություն ունի և սկսվում է 1930-ական թվականների վերջերից, երբ Խորհրդային Միությունում տոնածառը՝ Կրեմլի կարմիր աստղը գագաթին հռչակվեց Նոր տարվա գլխավոր խորհրդանիշ։ Երևանի գլխավոր հրապարակի գլխավոր տոնածառը տարիների հետ շատ է փոխվել ու տարեցտարի ավելի ճոխ է դարձել։ Տոնածառի հին լուսանկարներում հնարավոր է տեսնել այդ փոփոխությունների ընթացքը, միաժամանակ արձանագրել նաև մարդկանց հագ ու կապի, արտաքին տեսքի փոփոխությունները, որսալ ժամանակներով պայմանավորված տրամադրությունների ուշագրավ նրբերանգներ։ Ներկայացնում ենք հրապարակի տոնածառի ֆոնին արված հին լուսանկարների մի փունջ։
Պիոներ կանչ, 1948 թ․
1950 թ․
1954 թ․
1955 թ․
1967 թ․
1970 թ․
1987թ․
1990 թ․
Լուսանկարների աղբյուրը՝ Պիոներ կանչ թերթի արխիվ, www.hinyerevan.com կայք։