Իտալացի նկարիչ, քանդակագործ, ընդամենը 35 ապրած Ամադեո Մոդիլիանին(1884-1920), թեև բազմաթիվ բնորդուհիներ ու սերեր է ունեցել, ստեղծել բազմաթիվ ինքնահատուկ կտավներ, սակայն նրա արվեստի մասին մտածելիս առաջին հերթին հիշում ենք փոքր-ինչ ձգված պարանոցով, անչափ թախծոտ կնոջ պատկերները։
Ժաննա Էբյուրտեն, Մոդիլիանիի դիմանկարը
Այդ խորհրդովոր կնոջը Մոդիլիանին հանդիպում է մահվանից երեք տարի առաջ՝ 1917 թվականին։ Փարիզաբնակ նկարչուհի Ժաննա Էբյուրտենն այդ ժամանակ 19 տարեկան էր։
Ժամանակակիցները Ժաննային հիշում են, որպես ամաչկոտ, համակրելի, ցածր ձայնով մի կնոջ, որն անմիջապես հմայում է նկարչին։ Նրանց համատեղ կարճատև կյանքն անցնում է նյութական զրկանքների, Մոդիլիանիի անկախատեսելի վարքի ու հիվանդության պայմաններում։ Ժաննան անսահմանորեն նվիրված էր ամուսնուն։
1918 թվականի վերջին Մոդիլիանիի հիվանդությունը սրվում և նրանք Փարիզից տեղափոխվում է Ֆրանսիայի հարավ բուժման նպատակով։ Նույն թվականի նոյեմբերին ծնվում է նկարչի դուստրը։ Կենսական ծանր պայմաններում ընտանիքը հազիվ էր պահում իր գոյությունը։
Մոդիլիանիի նկարները չէին վաճառվում, գոյության միջոցներ գրեթե չկային։ Նրանք վերադառնում են Փարիզ, որտեղ էլ 1920 թ․ հունվարին մահանում նկարիչը։ Չդիմանալով ամուսնու կորստին մեկ օր անց ինքնասպան է լինում նաև Ժաննան։
Ժաննայի ընտանիքը թույլ չի տալիս, որպեսզի նրան ամուսնու կողքին թաղեն։ Մոդիլիանիին թաղում են Պեր Լաշեզ գերեզմանատանը, իսկ Ժաննային մեկ օր անց մասնավոր գերեզմանոցում։ Սակայն տասը տարի անց, այդուհանդերձ, Ժաննային վերահուղարկավորում են ամուսնու կողքին՝ Պեր Լաշեզ գերեզմանատանը։ Ժաննայի և Ամադեոյի մեծ սիրուն ենք պարտական համաշխարհային գեղանկարչության ամենաինքնատիպ դիմանկարների շարքերից մեկի համար։
Ծնողների մահվան պահին նրանց ընդամենը 14 ամսական դուստրը՝ Ժաննան նույնպես նկարչուհի դարձավ, իսկ ավելի ուշ գիրք գրեց Մոդիլիանիի մասին։