Նշանավոր կոմպոզիտորի թերևս ամենահայտնի ստեղծագործությունը թեև դրա հիման վրա գրված երգի շնորհիվ ընկալվում է որպես սիրային երգ, սակայն իրականում ավելի մոտ է ռեքվիեմին։ Նոկտյուրնը համարվում է Առնո Բաբաջանյանի վերջին ստեղծագործությունը, որը հեղինակի վկայությամբ նա գրել է «միայն իր համար»։ Բանն այն է, որ Առնո Բաբաջանյանը ծանր հիվանդ էր և Նոկտյուրն իր քնարական ու թախծոտ տրամադրություններով արտահայտում է կոմպոզիտորի կյանքի վերջին տարիների ապրումները։ Կոմպոզիտորի դաշնամուրային տպավորիչ կատարմամբ այն հնչում է որպես պատմություն իր անցած կյանքի մասին ու հրաժեշտի խոսք։ 1980 թվականին նվագախմբի հետ այս առինքնող գործն առաջին անգամ կատարել է հենց հեղինակը։
Ստեղծագործությունը սիրվել է և ըստ հուշերի անմիջապես առաջարկներ են եղել այն երգի վերածելու։ Մասնավորապես խորհրդային էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Իոսիֆ Կոբզոնը, որը Առնո Բաբաջանյանի հեղինակած շատ երգեր է կատարել, առաջարկել է կոմպոզիտորին Նոկտյուրնը երգ դարձնել, սակայն հեղինակը մերժել է իր կենդանության օրոք այն երգելու առաջարկները։ 1983 թվականին, նրա մահից հետո, Իոսիֆ Կոբզոնի առաջարկով բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկին գրում է ոչ պակաս տպավորիչ խոսքեր երգի համար։ Երգը ի տարբերություն երաժշտության, հավերժական սիրո մի լուսավոր խոստովանություն է․
Между мною и тобою — гул небытия,
звездные моря, тайные моря.
Как тебе сейчас живется, вешняя моя,
нежная моя, странная моя?
Если хочешь, если можешь — вспомни обо мне,
вспомни обо мне, вспомни обо мне.
Хоть случайно, хоть однажды вспомни обо мне,
долгая любовь моя.
А между мною и тобой — века,
мгновенья и года, сны и облака.
Я им к тебе сейчас лететь велю.
Ведь я тебя еще сильней люблю.
Как тебе сейчас живется, вешняя моя,
нежная моя, странная моя?
Я тебе желаю счастья, добрая моя,
долгая любовь моя!
Я к тебе приду на помощь,— только позови,
просто позови, тихо позови.
Пусть с тобой все время будет свет моей любви,
зов моей любви, боль моей любви!
Только ты останься прежней — трепетно живи,
солнечно живи, радостно живи!
Что бы ни случилось, ты, пожалуйста, живи,
счастливо живи всегда.
А между мною и тобой — века,
мгновенья и года, сны и облака.
Я им к тебе сейчас лететь велю.
Ведь я тебя еще сильней люблю.
Пусть с тобой все время будет свет моей любви,
зов моей любви, боль моей любви!
Что бы ни случилось, ты, пожалуйста, живи.
Счастливо живи всегда.
Իսկ երգն առաջին անգամ կատարում է Իոսիֆ Կոբզոնը 1984 թվականին։