- Միայն երկու անսահման բան կա՝ տիեզերքը և հիմարությունը: Չնայած տիեզերքի մասով այնքան էլ վստահ չեմ:
- Միայն հիմարին է պետք կարգ ու կանոն, հանճարը ղեկավարում է քաոսը:
- Տեսությունն այն է, երբ ամեն ինչ հայտնի է, բայց ոչինչ չի ստացվում: Պրակտիկան այն է, երբ ամեն ինչ աշխատում է, բայց ոչ ոք չգիտի, թե ինչու: Մենք համատեղում ենք տեսությունն ու պրակտիկան. ոչինչ չի ստացվում, և ոչ ոք չգիտի, թե ինչու:
- Կյանքն ապրելու միայն երկու ձև կա. առաջինը՝ հրաշքներ գոյություն չունեն, երկրորդը՝ ամեն ինչ հրաշք է:
- Կրթությունն այն է, ինչ մնում է դպրոցում սովորած ամեն ինչի մոռացումից հետո:
- Ես չգիտեմ, թե ինչ զենքով է լինելու երրորդ համաշխարհային պատերազմը, բայց չորրորդը լինելու է փայտերով ու քարերով։
- Հասարակ հիմարություն է նույն բանն անելն ու տարբեր արդյունքներ ակնկալելը:
- Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը. գիտելիքը սահմանափակ է, մինչդեռ երևակայությունն ընդգրկում է ամբողջ աշխարհը։
- Դուք երբեք խնդիր չեք լուծի, եթե մտածեք այնպես, ինչպես նրանք, ովքեր ստեղծել են այդ խնդիրը։
- Ով ցանկանում է տեսնել իր աշխատանքի արդյունքը միանգամից, պետք է դառնա կոշկակար։
- Կյանքը նման է հեծանիվ քշելուն. հավասարակշռությունը պահպանելու համար պետք է շարժվեք:
- Բոլորը գիտեն, որ դա անհնար է: Բայց ահա գալիս է մի տգետ, որը դա չգիտի, և հենց նա էլ հայտնագործություն է անում:
- Միտքը, մեկ անգամ իր սահմաններից դուրս գալուց հետո, երբեք չի վերադառնա նախկին տարածք:
- Եթե ցանկանում եք երջանիկ կյանք ունենալ, պետք է կապված լինեք նպատակին, ոչ թե մարդկանց կամ իրերին:
- Ձգտեք ոչ թե հաջողության հասնել, այլ ձեր կյանքն իմաստալից դարձնել։
- Պատահականությունների միջոցով Աստված իրեն գաղտնի է պահում։
- Միակ բանը, որ ինձ խանգարում է սովորել, ստացած կրթությունն է։
- Մարդը, որը երբեք չի սխալվել, երբեք նոր բան չի փորձել։
- Բոլոր մարդիկ ստում են, բայց դա սարսափելի չէ, քանի որ ոչ ոք ոչ ոքի չի լսում:
- Եթե որևէ բան տատիկիդ բացատրել չես կարողանում, ուրեմն ինքդ էլ չես հասկանում դա: