Ավստրիական գեղանկարչություն թեև ամբողջ աշխարհին հայտնի է բրենդի վերածված Գուստավ Կլիմտի ստեղծագործություններով, սակայն կա նաև Կլիմտի ժամանակակից, նաև նրա կողմից հովանավորվող մեկ այլ նկարիչ, որը չնայած իր կարճատև կյանքին մեծ հետք է թողել համաշխարհային նկարչության պատմության մեջ։ 1890 հունիսի 12-ին է ծնվել ավստրիական էքսպրեսիոնիզմի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկը՝ Էգոն Շիլեն(1890-1918):
Երկու նկարիչները կապված են ստեղծագործական ու անձնական կապերով նաև ընդհանուր ճակատագրով։ Նկարիչները ծանոթանում են 1907 թվականին Վիեննայում, երբ Կլիմտն արդեն հայտնի նկարիչ էր, իսկ Էգոնը սովորում է Գեղարվեստի ակադեմիայում։ Գեղագիտական հայացքների որոշակի հարազատություն զգալով՝ Կլիմտը երիտասարդ նկարիչին բնորդուհիներ է տրամադրում և 1909 թ․ հրավիրում մասնակցելու իր կազմակերպած ցուցահանդեսին։
Երկու նկարիչներին էլ կապում էր մարմինների, հատկապես մերկության պատկերման նոր ձևերի փնտրտուքը։ Ի տարբերություն Կլիմտի ճոխ, թատերային, ոսկու ու տաք գույների համադրությամբ ստեղծված ներշնչող պատկերների, Շիլեի պատկերած ֆիգուրները ապշեցնում են իրեն խեղճությամբ, ձևերի խեղվածությամբ, ճնչող գույներով։ Այս է պատճառը, որ նրա գեղանկարները ընդունվեցին սառնությամբ, ինչի պատճառով նկարիչը ընկերուհու՝ Վալլի հետ, որը Կլիմտի բնորդուհիներից էր հեռանում է Վիեննայից և ապաստանում մի փոքրիկ քաղաքում։
Ձախ կողմում՝ Էգոն Շիլե, Ֆրեդերիկ Մարիա Բիր-Մոնտի դիմանկարը, 1914։ Աջ կողմում նույն կերպարը Կլիմտի կատարմամբ, 1916։
Սակայն նկարիչը հանգիստ չի գտնում, քանի որ նրան շուտով մեղադրում են անչափահասների մերկ պատկերներ ստեղծելու մեջ։ Դատավարության ժամանակ, նա մասնակիորեն արդարացվում է, սակայն դատապարտվում եռօրյա կալանքի։
Շիլլեյի ու Կլիմտի բարեկամությունը, շարունակվում է մինչև 1918 թ․ փետրվար, երբ գրիպից ու թոքաբորբից մահանում է Գուստավ Կլիմտը։ Այս կորուստը նկարիչը շատ ծանր է տանում, սակայն ինքը նույնպես չի կարողանում խուսափել դաժան ճակատագրից։ 1918 թ․ հոկտեմբերին կնոջ մահից երեք օր անց իսպանական գրիպից մահանում է նաև Շիլեն։
Երկու նկարիչների ստեղծագործությունները առաջին հայացքից շատ տարբեր են սակայն իրականում շատ ընդհանրություններ ունեն։