2010-ական թվականների սկզբից, հեռախոսների տեսախցիկների զարգացման արդյունքում ամբողջ աշխարհում մեծ տարածում գտավ դիմանկարի այն տեսակը, երբ դու նկարում ես ինքդ քեզ. «Սելֆին» դարձավ մշակութային յուրահատուկ երևույթ և շատ տարածվեց: Մինչ սմաթֆոնների հայտնագործումն, իհարկե, ֆոտոապարատով նույնպես ինքնադիմանակարներ են արվել: Իսկ դրանից առաջ դարեր շարունակ նկարչության մեջ շատ տարածված էր ինքնանկարը:
Հայ միջնադարյան արվեստում, թեև առավելապես հանդիպում ենք աստվածաշնչային հայտնի կերպարների, սրբերի պատկերներ, սակայն կան նաև աշխարհիկ մարդկանց նկարներ՝ ծաղկողներ, ստացողներ, պատվիրատուներ, թագավորներ, իշխաններ, այլ մարդիկ: Քիչ չեն նաև մանրանկարիչների ինքնանկարները: Դրանք միջնադարյան յուրօրինակ սելֆիներ կարելի է համարել, թեև սելֆին այլ կոպմոզիցիա ունի, որը թելադրված է սմարթֆոնի կառուցվածքով, նկարող-նկարվողի ձեռքի կամ սելֆի-փայտիկի երկարությամբ: Մանրանկարչական ինքնանկարները հին հայերի արտաքին տեսքի, հագուկապի, գործունեության վերաբերյալ բացառիկ աղբյուրներ են: Տարբեր մանրանկարներում առկա որոշակի՝ ժամանակին, էտիկետին, մանրանկարչական ավանդույթին բնորոշ ընդհանրություններով հանդերձ, դրանք աչքի են ընկնում նաև ինքնատիպությամբ: Ներկայացնում ենք մանրանկարչական հինգ ինքնանկար:
Թորոս Տարոնացի
Աստվածաշունչ, 1318 թ., Գլաձոր, Մատենադարան
Թորոս Տարոնացին(14 դ.) գրիչ էր, մանրանկարիչ, Գլաձորի մանրանկարչական դպրոցի հայտնի ներկայացուցիչ: Նրա այս ինքնադիմանկարը պահպանվել է «Եսայի Նչեցու Աստվածաշնչում»: Մանրանկարիչն իրեն պատկերել է աշխատանքի մեջ(Թորոս Տարոնացու մասին տե՛ս ավելին այստեղ)
Սարգիս Պիծակ
Աստվածաշունչ,1338 թ., Մատենադարան
Կիլիկյան մանրանկարչական դպրոցի նշանավոր ներկայացուցիչ Սարգիս Պիծակի(13-14-րդ դար) անունով ամենից մեծ թվով նկարազարդ ձեռագրերն են հասել: Նրա նկարազարդած հայտնի ձեռագրերից են ՝ «Արքունական Ավետարանը», հրաշագործ զորություն ունեցող «Բժշկության Ավետարանը»(Սարգիս Պիծակի մասին տե՛ս ավելին այստեղ)
Ծերուն Ծաղկող
Պատառիկ(14 դ.), Մատենադարան
Ծերուն Ծաղկողը(14-15-րդ դդ.) Վասպուրականի մանրանկարչական դպրոցի հայտնի մանրանկարիչ ու գրիչ է: Մաշտոցյան Մատենադարանում պահվում են այս ծաղկողի ընդօրինակած հինգ ձեռագիր, այդ թվում երկու «Մատյան Ողբերգություն»: Բացառիկ են այս մանրանկարչի կերտած Սուրբ Գրիգոր Նարեկացու երկու դիմանկարները.
Մանուել Ծաղկող
Ավետարան(1445 թ.) Կիլիկիա, Մատենադարան
Աստվածատուր Ծաղկող,
Ավետարան, 1297, Արճեշ, Մատենադարան
Այս և հայ մանրանկարչության այլ գլուխգործոցներ կարելի է տեսնել Երևանի Մաշտոցյան Մատենադարանում:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրը՝ Հայկական մանրանկարչություն. դիմանկար, Երևան, 1982: