Աշխարհի ամենամեծ մարգարիտը 6 կգ քաշ ունի։
Հին հունարենում չկար բառ, որը բնորոշում է կրոն հասկացությունը։
Սաուդյան Արաբիայում ոչ մի գետ չկա։
Մեդուզաները չունեն ուղեղ և արյունատար անոթներ։
Կատուներն իրենց կյանքի կեսից ավելին քնած են լինում։
Երկրագունդն իր առանցքի շուրջ պտտվում է 23 ժամ, 56 րոպե և 4 վայրկյանում։
Աշխարհի բնակչության միայն մոտավորապես 10%-ն է ձախլիկ։
Ամենատարածված լեզուն չինարենն է։ Իսկ երկրորդ ամենատարածվածը իսպաներենն է: Անգլերենը երրորդ տեղում է։
Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգին երկու անգամ մեծ է Մոնակոյի տարածքից և տասը անգամ մեծ՝ Վատիկանից։
Առնետներն ու ընձուղտները կարող են ավելի երկար մնալ առանց ջրի, քան ուղտը:
Կանադան ունի ավելի շատ լճեր, քան ցանկացած այլ երկիր:
Pueblo De Nuestra Señora La Reina De Los Angeles De La Porcincula. Սա Լոս Անջելեսի պաշտոնական անվանումն է։
Ծովաձիերը մոլորակի միակ արարածներն են, որոնց արուներն են սերունդ տալիս: Բացի այդ, նրանք օվկիանոսի ամենադանդաղ ձկնատեսակն են:
Մարդու և բանանի ԴՆԹ-ն համընկնում է 50%-ով։
Մեր մաշկի վրա ավելի շատ կենդանի օրգանիզմներ կարող են ապրել, քան ամբողջ մոլորակի վրա՝ մարդիկ:
Ռուբիկի խորանարդը աշխարհում ամենաշատ վաճառվող ապրանքն է։ Երկրորդ տեղում iPhone-ն է։
Մարդու մարմնի ամենաուժեղ մկանը լեզուն է։
Մարդու գանգը կազմված է 29 տարբեր ոսկորներից:
Փռշտալիս մարմնի բոլոր գործառույթները դադարում են, նույնիսկ սիրտը:
Մարդը միակ կենդանի էակն է, որը կարող է քնել մեջքի վրա։
Մարդուց բացի՝ չկրկնվող մատնահետքեր են ունենում նաև կոալաները։
Կանայք աչքերը թարթում են մոտ 2 անգամ ավելի քիչ, քան տղամարդիկ։
Կապույտ աչքերով մարդիկ ավելի զգայուն են ցավի նկատմամբ, քան մյուսները։
Մարդը ժպտալիս օգտագործում է 17 մկան, իսկ դեմքը խոժոռելիս՝ 43: