Տեսնել մարդուն
- Իմաստ չունի խելացի մարդկանց աշխատանքի ընդունել, հետո նրանց ասել, թե ինչ պետք է անել․ մենք խելացի մարդկանց ենք ընդունում, որպեսզի մեզ ասեն, թե ինչ անենք:
- Ըստ բուդդիստների, սկսնակ մասնագետի կարծիքը շատ արժեքավոր է և , ցավոք, գրեթե անհնար է այն պահպանել անփոփոխ: Թեև հրաշքներ լինում են:
- Լավագույն մարդիկ նրանք են, որոնց շնորհիվ դու ամենից հաճախ ես ժպտում:
- Ես կարծում եմ, որ մարդու որակները որոշվում են նրա շրջապատով, այլ ոչ թե ժառանգականությամբ։
Փոխել աշխարհը
- Փառք խելագարներին, ապստամբներին, անհանգիստներին, պարտվողներին․ նրանք, որոնք միշտ տեղին չեն ու չսպասված: Նրանք, որոնք աշխարհն այլ կերպ են տեսնում: Նրանք չեն հետևում կանոններին: Ծիծաղում են կարծրատիպերի վրա: Կարող եք մեջբերել նրանց, վիճել նրանց հետ, փառաբանել կամ անիծել նրանց։ Բայց նրանց անտեսել հնարավոր չէ։ Չէ՞ որ նրանք փոփոխություն են բերում։ Նրանք մարդկությանը առաջ են մղում։ Եվ թող մեկն ասի՝ խելագարներ, մենք ասում ենք՝ հանճարներ։ Չէ՞ որ միայն խելագարն է հավատում, որ կարող է փոխել աշխարհը, և, հենց այդ պատճառով՝ փոխում է այն:
- Եթե ուզում ես նոր ճանապարհով գնալ, պետք է ինքդ հարթես այն քեզ համար։
- Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ներդրումն ունենանք այս աշխարհում: Ուրիշ ինչո՞ւ պետք է այստեղ լինեինք:
- Քաջություն ունեցեք հետևելու ձեր սրտին և ինտուիցիային: Նրանք ինչ-որ կերպ արդեն գիտեն, թե ով եք դուք իրականում ուզում լինել:
Լինել հաջողակ ու երջանիկ
- Իհարկե, կան մարդիկ, ում համար փողը վեր է ամեն ինչից: Սովորաբար մարդիկ են, որոնք երբեք չեն հարստանա: Միայն նրանք են հարստության հասնում, որոնք տաղանդավոր են, բախտավոր և փողի մասին անվերջ չեն մտածում:
- Դա միշտ եղել է իմ մանտրաներից մեկը՝ կենտրոնացում և պարզություն: Պարզը կարող է լինել ավելի դժվար, քան բարդը. դու պետք է քրտնաջան աշխատես, որպեսզի մաքրես մտքերդ և ամեն ինչ պարզ անես: Բայց ի վերջո արժե այդպես անել․ հասնելով դրան [պարզությանը], կարող ես սարեր շրջել։
- Աշխատել է պետք ոչ թե 12 ժամ, այլ՝ գլխով:
- Կյանքին իմաստ և բավարարվածություն է բերում միայն նպատակի առկայությունը: Սա ոչ միայն նպաստում է առողջության լավացմանն ու երկարակեցությանը, այլև փոքրիկ լավատեսություն է պարգևում դժվար պահերին։
- Անկեղծ եղիր ինքդ քեզ և մարդկանց հետ, միշտ ամեն ինչ արա ժամանակին, երբեք մի հանձնվիր, գնա քո նպատակների կատարմանը, նույնիսկ եթե ամեն ինչ վատ է:
- Ավելի կարևոր են ոչ թե այն որոշումներ, որոնք իրագործել ենք, այլ նրանք, որոնք որոշել ենք չանել:
- Ձեր ժամանակը սահմանափակ է, մի վատնեք այն ուրիշի կյանքով ապրելու վրա։
Ես
- Չկա հաջողակ մարդ հասկացություն, մարդ, որը երբեք չի սայթաքել կամ սխալվել: Կան միայն հաջողակ մարդիկ, ովքեր սխալվել են, բայց հետո փոխել են իրենց ծրագրերը՝ հիմնվելով հենց այդ նույն սխալների վրա: Ես պարզապես այդ տղաներից մեկն եմ:
- Երբ ես փող չէի ունենում, ես նստում ու մտածում էի, այլ ոչ թե վազում՝ փող աշխատելու: Գաղափարը աշխարհի ամենաթանկ ապրանքն է:
- Գիտակցումը, որ շուտով մեռնելու եմ՝ ամենակարևոր գործիքն է, որն օգնեց ինձ որոշումներ կայացնելու այն պահերին, երբ ես կանգնած էի մեծ ընտրության առջև: Որովհետև գրեթե ամեն ինչ՝ բոլոր արտաքին ակնկալիքները, ամբողջ հպարտությունը, ամոթի կամ անհաջողության վախը,- այս ամենը անհետանում է մահվան առջև՝ թողնելով միայն իսկապես կարևոր բաները: Հիշելը, որ դու կմեռնես, թակարդից խուսափելու ինձ հայտնի միջոցներից լավագույնն է․ գիտակցում որ դու կորցնելու բան ունես, մահվան առջև դու արդեն մերկ ես։ Սրտիդ չհետևելու պատճառ չկա:
Ճանապարհը
- Սկսիր փոքրից, բայց մեծի մասին երազիր: Միաժամանակ շատ բաներով մի զբաղվիր: Սկզբում զբաղվիր մի քանի պարզ բաներով և աստիճանաբար անցիր ավելի բարդ գործերի: Եվ միշտ մտածիր ապագայի մասին:
- Եթե ուզում եք պարզապես արագ գնալ, գնացեք մենակ, բայց եթե ուզում եք հեռուն գնալ, գնացեք միասին:
- Ձեր երեխաներին մի դաստիարակեք հարուստ լինելու համար, դաստիարակեք նրանց երջանիկ լինելու համար: Այսպիսով, երբ նրանք մեծանան, նրանք կիմանան իրերի արժեքը, ոչ թե դրանց գինը:
- Ավելի լավ ստեղծել վաղվա օրը, քան մտահոգվել այն մասին, թե երեկվա օրը մի բան չէր։
- Եթե դեռ չես գտել այն, ինչ փնտրում ես, շարունակիր փնտրել: Կանգ մի առ։ Քանի որ դա իրերի էության հետ է կապված, վստահ եղիր, որ բաց չես թողնի այն պահը, երբ իրականում կգտնես ինչ փնտրում ես։
- Անցած ճանապարհն է պարգևը։
Աղբյուրը՝ www.vogue.ua