Կինոյի պատմության լավագույն ռեժիսորներից մեկը՝ Քվենտին Տարանտինոն նաև հայտի սինեֆիլ է: Այս հոդվածով առանձնացրել ենք 10 ֆիլմ, որոնք ռեժիսորն առանձնացրել է ամենատարեր հարցազրույցներում որպես իր սիրելի կինոնմուշներ:
Dunkirk, 2017
Տարանտինոն Rewatchables-ի փոդքասթին ասել է, որ Քրիստոֆեր Նոլանի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող «Dunkirk» թրիլլերը 2010-ականներին ստեղծված իր ամենասիրելի ֆիլմերի ցուցակում երկրորդն է: Ռեժիսորը մեկնաբանել է. «Հաճախ ենք դիտում ֆիլմեր, որտեղ ոճը հիմնված է ադրենալինի վրա: Ոճն այն է, ինչը գրավում է մեզ ամենասկզբից, բայց երրորդ կամ չորրորդ դիտումից դուք «հաղթահարում եք» ոճը և հասկանում «կախարդի հնարքները»: «Dunkirk»-ի պարագայում Նոլանը այդ ջանքերի համար մեզ կրկնակի է վարձատրում... Այդ ֆիլմն իսկական սիմֆոնիա է»:
The Social Network, 2010
Եթե «Dunkirk»-ը Քվենտին Տարանտինոյի երկրորդ սիրելի ֆիլմն է, ապա ո՞րն է առաջինը․
Դեյվիդ Ֆինչերի «The Social Network»-ը: Premiere ամսագրին տված հարցազրույցում ռեժիսորն ասել է. ««The Social Network»-ը առաջինն է, քանի որ այն լավագույնն է, այսքանը։ Սա ուժեղ ֆիլմ է և հաղթում է բոլոր մրցակիցներին»։ Տարանտինոն ֆիլմի սցենարիստ Ահարոն Սորկինին անվանել է «ամենամեծ երկխոսող»։
I Tre Volti della Paura, 1964
Տարանտինոն SiriusXM-ին տված հարցազրույցում ասել է, որ իտալացի ռեժիսոր Մարիո Բավայի՝ 1964 թվականի սարսափի ալմանախն իր ռեժիսորական ոճի վրա ազդած ֆիլմերից մեկն է:
Easy Rider, 1969
Դենիս Հոփերի՝ 1969 թվականին նկարահանած հանրահայտ ֆիլմը՝ «Easy Rider»-ը, Տարանտինոն խորհուրդ է տալիս դիտել նախքան իր «Once Upon a time... in Hollywood»-ը նայելը: Ռեժիսորը համոզված է, որ սա 1960-ականների կինոյի մեծագույն օրինակն է բոլոր իմաստներով։ Տարանտինոն պնդում է, եթե պետք է ինչ-որ մեկին նկարագրել 1960-ականները, բավական է ցույց տալ այս ժապավենը:
Apocalypse Now, 1979
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի՝ Վիետնամի պատերազմի մասին պատմող այս ֆիլմը Տարանտինոն համարում է առհասարակ կինոյի պատմության լավագույն ֆիլմերից մեկը։ Ոսկե արմավենու դափնեկիր Կոպոլայի այս ֆիլմը Տարանտինոն ավելի բարձր է գնահատում, քան «Կնքահայրը»:
Dazed and Confused, 1993
Տարանտինոն Ռիչարդ Լինկլեյթերի «Dazed and Confused» ֆիլմը ևս ներառել է իր սիրելի ֆիլմերի ցանկում: Տարանտինոն այն անվանել է բոլոր ժամանակների լավագույն 10 ֆիլմերից մեկը, որը Տարանտինոն անվանում է «խնջույքների մասին երբևէ նկարահանված լավագույն ֆիլմը»: Ի դեպ, ֆիլմը բեկումնային էր երիտասարդ դերասաններ Մեթյու ՄակՔոնահիի, Միլա Յովովիչի, Պարկեր Փոսիի և Բեն Աֆլեքի համար։
Dogville, 2003
Տարանտինոն հարցազրույցներից մեկում նշել է, որ Լարս ֆոն Թրիերի «Դոգվիլի» սցենարը կինոյի պատմության լավագույններից մեկն է: Ռեժիսորը վստահ է, որ եթե ֆոն Թրիերը «Դոգվիլը» դարձներ թատերական բեմադրություն, նա կարժանանար Պուլիցերյան մրցանակի։
Enter the Void, 2009
Գասպար Նոյեի փսիխոդելիկ մելոդրաման ևս Տարանտինոյի սիրելի ֆիլմերից է։ Ռեժիսորը հատկապես հավանում է ֆիլմի սցենարը:
Taxi Driver, 1976
Տարանտինոն Մարտին Սկորսեզեի «Taxi Driver»-ն անվանել է «անկասկած, երբևէ նկարահանված լավագույն ֆիլմերից մեկը» և «առաջին դեմքից պերսոնաժների ուսումնասիրության ու բացահայտման լավագույն օրինակը կինոարվեստում»: Ռեժիսորը նաև Սկորսեզեի «Hugo» ֆիլմի երկրպագու է։
Jaws, 1975
2012 թվականին Տարանտինոն անցկացրեց Sight & Sound հարցում՝ նշելով երբևէ նկարահանված լավագույն ֆիլմերը, այդ թվում՝ Սթիվեն Սփիլբերգի «Jaws» թրիլլերը։ Ֆիլմը հայտնի է նրանով, որ փոխում է հոլիվուդյան կինոարտադրության լանդշաֆտը և առաջին բլոկբաստեր ֆիլմն է: Տարանտինոն ֆիլմը համեմատել է ռետինե ժապավենի հետ, որը ռեժիսորը ձգել է այնքան, որքան կարողացել է: