Կյանքը նման է գրքի․․․ որում վերջակետ դնողը Տերն է:
Իսկ գրքի տարբեր գլուխները․․․ գրվում են մեր իսկ ձեռքով, մեր իսկ սեփական ձեռագրով:
Քո սեփական կյանքում, ինչպես հեղինակածդ գրքում․․․ միակ որոշողը, առաջնորդողն ու պատասխանատուն դու ես:
Այնուամենայնիվ, ես մարդ եմ, որը․․․ անսխալական չէ, միս ու արյունից է ու երբեմն ստիպված ուժեղ լինել չի ցանկանում:
Եվ, միևնույն ժամանակ, գրքերի հեղինակ, գրքերի, որոնք․․․ ապրեցնում են, սիրտ ու, թեև են տալիս և օրինակ են դառնում:
Այն, ինչ մտածես․․․ դա էլ կներքաշես:
Այն, ինչ փնտրես․․․ դա էլ կգտնես:
Այն ինչ ցանկանաս այլոց․․․ դա էլ կտրվի՝ կվերադառնա քեզ:
Այն ինչ դուրս է գալիս քո սրտից․․․ անխուսափելիորեն վերադառնում և դառնում է քեզ:
Ես որոշել եմ ապրել ու․․․ ապրեցնել, ոգեշնչել ու Տիրոջ փառքը վկայել:
Հանձնվել չկա՛, չկա նաև․․․ նահանջ. միայն փորձված, թրծված, իմաստնացած առաջ:
Պետք չէ սպասել․․․ գործել է պետք ամեն ժամ:
Իսկ ամեն օրն ու ամեն ունեցածը վայելել սովորելը․․․ մեծ շնորհ և օրհնություն է:
Մեր վազքը, մեր եռուզեռը, մեր շտապողականությունը․․․ մեր դատապարտվածությունն է կանգ չառնելու կյանքի շնորհը վայելելու համար:
Իսկ Երևանը մի քաղաք է, որը․․․ իմ հավերժական սերն է, իմ սրտի քաղաքը:
Եվ ականջիս ամեն առավոտ ասում է քաղաքն իմ, որ․․․ իրենն եմ և ինքն էլ իմն է:
Դանդաղ ապրելը արվեստ է, որը․․․ պետք է ըմբոշխնել և փառք տալ Աստծուն կյանքի շնորհն ունենալու համար:
Իմ միջի հայը․․․ այժմ վիրավոր է, սիրտը կոտրված, բայց և անկոտրում, պայքարի ոգով տոգորված:
Կյանքը երկրորդ փորձից նման է․․․․ կյանքին նետած մեծ մարտահրավերի, որում տալուլ տալ չկա:
Իսկ երկու երեխաների մայր լինելը․․․․ մեծ շնորհ և օրհնություն է, բայց և մեծ պատասխանատվություն:
Ամենաշատը հպարտանում եմ․․․ իմ քաջությամբ Տիրոջ՝ իմ կյանքում գործած հրաշքների մասին վկայելու և Տիրոջը փառաբանելու համար:
Ամենաշատը․․․․ համառորեն լռում եմ բոլոր ափսոսանքներիս մասին:
Ամենասիրունը, որ տեսել եմ․․․ դստերս ծնունդն էր, երբ վերապրածս կյանք եմ տվել:
Ամենաճիշտը, որ արել եմ․․․ կյանքի համար կռիվ տալն ու մայրանալը և այդ մասին «Կյանքը երկրորդ փորձից» գրքում պատմելն է:
Ամենաուժեղը, որ եղել եմ․․․ մահվան դեմ կռվում էր:
Ես Անի Քոչարն եմ, ես․․․ վերապրած մեկն եմ, Տիրոջ դուստրն եմ, «Հանձնվել չկա՛»-ն ապացուցողն եմ: