Երբ ես 18 տարեկան էի․․․ համոզված էի, որ «հորինած» մեկը կողքից հետևում է ինձ։
Իսկ հիմա դարձել եմ այն մեծ աղջիկը, ում… ինքնաճանաչողության հնարավորություն եմ տվել։
Արևիկ-մայրիկն ամեն առավոտ և ամեն երեկո... շնորհակալ է։ Շա՛տ է շնորհակալ։
Եթե սթափ դատենք... բարդությունը մեր հորինածն է։ Կյանքն ավելի պարզ ու հիանալի է։
Իսկ եթե զգացմունքայնությունն այդուհանդերձ հաղթի... իսկ այն չի էլ պարտվում։
Ես անսահման աշխատասեր եմ և նպատակասլաց, երբ... դրա մասին քիչ եմ/են խոսում։
Ես հասկացել եմ, որ յուրաքանչյուրն էլ կարող է հաջողության հասնել, եթե... ամբողջ հարցը հենց այդ «եթե»-ն է։
Ես անսահման հուզվող եմ և խոցելի... միշտ։
Դեռ մեկ տարի առաջ... նոր կյանքի սպասումով էի։ Հիմա այդ կյանքն է։
Երևանը մի քաղաք է, որը..․ ասաց՝ «բարո՛վ եկար»․․․
Լինում են պահեր, երբ... լիության պահեր, երբ գիտակցում եմ՝ տիեզերքը շռայլ է։
Հուսահատություններն ու ոգևորությունները հաջորդում են իրար, սակայն․․․ այդ զիգզագաձև վայրիվերումների մեջ մի բան անփոփոխ է՝ կյանքը, որ, անկախ ապրումից, շարունակվում է:
Մորիցս սովորել եմ... լինել համբերատար, բայց միայն սեր դրսևորելով։
Կուզեի՝ դուստրս էլ ինձանից սովորեր... կփոխանցեմ ահռելի սերն ու համբերությունը։
Իմ միջի դուստրը... հավերժ փոքրիկ աղջիկ է իր մոր համար:
Իմ միջի մայրը... իրեն ճանաչում եմ ընդամենը 8 ամիս...
Գեղեցկության մասին պատկերացումները հաճախ են փոխվում, սակայն... միշտ պետք է մեկը, ով առավոտյան բարի լույսի հետ համբուրում է քո (չսիրած) պեպենները: :)
2020-ը մեզ ցույց տվեց, որ... անկախ տեխնոլոգիական զարգացումից եւ անկախ ահռելի փոփոխություններից՝ մարդը շարունակում է մարդու կարիք ունենալ։
Իսկ հիմա, սեփական երկրի հողին երկու ոտքով ամուր կանգնելու համար... ցանկություն է պետք։
Գիտեք, ինչ էլ ուզում է լինի, այս կյանքն այն մասին է, որ... ամեն օր պիտի այս հարցը լինի, եւ ամեն օր պատասխանը փոփոխության ենթարկվի․․․ Քանի ապրում ես։
Մենք մեկ-մեկ այնքան շատ ենք աշխատում ու ձգտում շատ բան հասցնել, որ այդ ընթացքում... չենք նկատում՝ ինչպես ծաղկեց ծիրանենին։
Այս հոսքի ու վազքի մեջ պետք է երբեմն-երբեմն կանգ առնել ու... ծաղկած ծառին շնորհակալ լինենք։
Կյանքի վայելքներն ինձ համար... մաժորային եւ մինորային են։
Ինչ լավ է, իրականում, որ ես... հնարավորություն ունեմ լինելու։
«Լոֆթը» մի տեղ է, որտեղ... ես «հանդիպեցի» ներսիս «արևիկներին»։ Կարծում եմ՝ մնացածի համար էլ է այդպիսի հնարավորություն ստեղծել է «Լոֆթը»։
Այսքան տարի այսքան մարդ այսքան բան է արել, որ... հաստատի էվոլյուցիայի լինելիությունը, բայց, եթե չափազանց ուշադիր լինենք, ամեն ինչ իր նախնական կերպն ունի։
Աշխարհում բոլոր լավ բաները... փոքր են ու անտեսանելի։
Ես հաստատ որոշել եմ... ժպտամ, ու անցնենք այս հարցը։
Եվ միշտ երազել եմ... չկորեցնել երազելու կարողությունս։
Եվ մի օր անպայման կսովորեմ... նայել ինձ բոլոր կողմերից, որ հանկարծ չվրիպեմ։
Իսկ հիմա փորձում եմ... զգալ առավոտը, կեսօրը, երեկոն․․․
Իսկ ես կին եմ, մայր ու քաղաքացի, երազող ու սիրող մեկը, որը... գիտի՝ այս դերերի հնարավորությունը մեկ անգամ է, իսկ մեկ անգամը լավագույնին ձգտելու տեղ է բացում։
Ես Արևիկ Համբարձումյանն եմ, ես... սիրուց առավել ոչինչ չեմ ճանաչում․․․ Ես Արևիկ Համբարձումյանն եմ, որն ասում է՝ «երջանիկ եմ»։