Երբ ես 18 տարեկան էի... աշխատեցի իմ առաջին միլիոնը: )))
Ով սպասեց ինձ իմ ափին, նա էլ... դարձավ իմ սիրուհին:
Չեմ սիրում, երբ ինձ հարցնում են... քնած եմ, թե՝ ոչ:
Կամ... Կամ... իմ սիրած երգի բառերն են, քանի որ մայրս է գրել:
Երևանը... իմ քաղաքն է:
Լավ երաժշտություն գրելը նման է... սիրահարվելուն:
Ոգեշնչվում եմ... բնությունից:
Եվ ես սիրահարվել եմ... այսօր:
Ու երբ անձրև է գալիս... սիրում եմ մեքենա վարել:
Ռոմանսները... իմ ստեղծագործական ուղու սկիզբն են:
Տղաս... իմ տիեզերքն է:
Երևանի գիշերներում է միայն հնարավոր... քայլել ու զգալ իրական երջանկությունը:
Բայց այդուհանդերձ... սիրեք և սիրվեք:
Սիրում եմ... քո աչքերում սերն իմ սիրուն է:
Անահիտը... իմ կյանքի ընկերն է:
Կնոջ մեջ ամենաշատը գնահատում եմ... ներաշխարհը:
Մենակ մնալն օգնում է... մտածել:
Սրտին չես թելադրի երբեք... կանի այնպես, ինչպես ինքն է ուզում:
Կանացի գեղեցկությունը... պարտադիր է:
Կարոտում եմ... մանկությունս:
Այսօր հայկական երաժշտական աշխարհը... հակասական է:
Շատ եմ լսում... էլեկտրոնային երաժշտություն:
Բայց այդուհանդերձ... երաժշտությունը կյանք է:
Երբ խոսելիս չեն նայում աչքերիս մեջ... չեմ պարտադրում:
Մարդուն երջանկացնում է... սերը:
Ինձ պետք է հիմա... գնահատելով ժամանակն աշխատել:
Ես մնացել եմ իմ օդում... ուր ցասում կա դանդաղկոտ:
Բարև, երջանկություն... ես քեզ միշտ սպասում եմ:
Իսկ ես... աշխատում եմ չկորցնել իմ ես-ը:
Կուզեի ապրել... ուրախ և երջանիկ:
Ես ոչ մի կերպ չեմ կարողանում սովորել... անգլերեն:
Հաճախ եմ կրկնում... ախպերսսսսս…
Այնուամենայնիվ... կյանքը հետաքրքիր է երաժշտության ուղեկցությամբ:
Սերը ծնվում է... և ապրում է:
Գեղեցիկը... կա:
Ընտանիքը... ամենակարևորն է:
Ես Հայկոն եմ, ես... սիրում եմ ձեզ:
Զրույցը՝ 2018 թվականի