Աշխարհի ամենահարուստ լեզուն, ամենահին լեզուն և ամենաերկար բառը, արհեստական լեզուներն ու ժեստերի լեզուները․․․ Այս ամենի մասին է մեր այս հոդվածը։
1.Աշխարհի ամենահին լեզուներն են․
- Շումերերենը շումերական քաղաքակրթության լեզուն էր, որը գոյություն ուներ Միջագետքում մ.թ.ա. 4-րդ հազարամյակից։
- Աքադերենը աքադական քաղաքակրթության լեզուն էր, որը գոյություն ուներ Միջագետքում մ.թ.ա 3-րդ հազարամյակից։
- Եգիպտերենը հին եգիպտական քաղաքակրթության լեզուն էր, որը գոյություն ուներ Եգիպտոսում մ.թ.ա. 4-րդ հազարամյակից:
- Խեթերենը խեթական քաղաքակրթության լեզուն էր, որը գոյություն ուներ Փոքր Ասիայում մ.թ.ա 2-րդ հազարամյակից։
- Հին հունարենը հին հունական քաղաքակրթության լեզուն էր, որը գոյություն ուներ Հունաստանում մ.թ.ա 2-րդ հազարամյակից:
2. Այսօր աշխարհում կա 2700 լեզու՝ ավելի քան 7000 տարբեր բարբառներով:
3. Ամենաշատ բառեր ունեցող լեզուն անգլերենն է։ Անգլերենում կա մոտ 600,000 բառ, և այս թիվն անընդհատ աճում է։ Մոտավոր տվյալներով, ամեն տարի մոտ 5400 նոր բառ է ստեղծվում, թեև դրանցից միայն մոտ հազարն է իսկապես ներառված բառապաշարում:
4. ԱՄՆ-ը չունի պաշտոնական լեզու, թեպետ բոլորս գիտենք, որ անգլերենը Միացյալ Նահանգներում ամենաշատ խոսվող լեզուն է, բայց այն պաշտոնապես պետական լեզու չէ: Ընդհանուր առմամբ, երկրում խոսվում է ավելի քան 300 լեզուներով։
5. Անգլերենն ունի մոտավորապես 160 բարբառ:
6. Աշխարհի ամենաերկար բառը Pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis-ն է։ Այն բաղկացած է 45 տառից և նշանակում է թոքերի հիվանդություն:
7. Գիրքը, որը թարգմանվել է աշխարհի ամենամեծ թվով լեզուներով, Աստվածաշունչն է:
8. Գոյություն ունի ավելի քան 200 արհեստական լեզու։ Դրանք հորինվել են գրքերի, հեռուստատեսության և ֆիլմերի համար։ Օրինակ, Թոլքինը իր գործերում հասցրել է ստեղծել 13 տարբեր լեզուներ:
9. Ավելի քան 200 լեզու համարվում է մեռած․ լեզուներ, որոնցով չկան խոսողներ, գրառումներ կամ տվյալներ, համարվում են մեռած:
10. Աշխարհի ամենաարագ լեզուն է համարվում ճապոներենը: Ճապոներեն խոսողները վայրկյանում արտասանում են 7,84 վանկ:
11. Ամենաշատ լեզուներ ունի Պապուա Նոր Գվինեան՝ մոտ 840։ Երկրորդ տեղում Ինդոնեզիան է՝ ավելի քան 700, իսկ երրորդում՝ Նիգերիան՝ ավելի քան 530 լեզուներով։
12. ԽՍՀՄ-ը, որը միավորում էր հսկայական տարածք և բազմաթիվ տարբեր ժողովուրդներ, օգտագործում էր ընդամենը 120 լեզու։
13. Կամբոջայում խոսվող քմերական լեզվի այբուբենը բաղկացած է 74 տառից։ Սա աշխարհի ամենաերկար այբուբենն է։ Մինչև 1990-ականների սկիզբը գոյություն ուներ ուբիկերեն լեզուն՝ իր այբուբենում 91 տառերով։ Բայց հիմա այն մահացած է համարվում։
14. Այսօր աշխարհում կա մոտ 300 ժեստերի լեզու։
15. Հայերեն այբուբենը ժեստերի լեզվով այս տեսքն ունի․