«Ուղղորդել» բառը սխալմամբ գրում են մեկ Ղ-ով՝ մտածելով, որ այն առաջացել է «ուղի» բառից և նշանակում է «ուղի ցույց տալ», այնինչ այն առաջացել է «ուղիղ» բառից և նշանակում է «ուղղություն ցույց տալ»։
Օրինակներ
Աշխատակիցներին ուղղորդել էին ցուցմունք տալ, թե մեղադրյալը կապ ունի սպանության հետ:
Էրեբունու փոստային բաժանմունքից, որտեղից սովորաբար ստանում էր ծանրոցը, նրան ուղղորդել են փոստային մաքսատուն:
Նա այն դատավորներից չէ, որին կարելի է թելադրել, վերահսկել կամ ուղղորդել:
Քաղաքացիներին մոլորության մեջ են գցել և նրանց ոչ ձեռնտու գործարքների են ուղղորդել:
Աղբյուր՝ Լեզվի կոմիտե