Աստվածաշնչի երկու գրքերը՝ Հին կտակարանը և Նոր կտակարանը հիշատակում են բազմաթիվ հերոսների և սրբերի անուններ, որոնք այսօր էլ տարածված են շատ ազգերի մեջ, այդ թվում՝ հայերի։ Իսկ արդյոք գիտե՞ք ինչ նշանակություն ունեն դրանք եբրայեցերենից, արամեերենից կամ հունարենից թարգմանաբար։
Այս հոդվածով առանձնացրել ենք Աստվածաշնչից հայտնի անուններ, որոնք այսօր էլ կիրառվում են լայնորեն։
Ադամ - մարդ
Եվա - կյանք
Աբրահամ - բազմության հայր, նախահայր
Նոյ- հանգիստ, դադար
Սառա - տիրուհի, թագուհի
Իսահակ – ծիծաղ
Հակոբ – խորամանկ, խաբող
Ռեբեկա - հակառակություն
Ռուբեն - տեսե'ք, տղա է
Հուդա – գովաբանվող
Մովսես – ջրից գտնված, հանված
Սամսոն – արև, արևի նման
Աննա – շնորհալի, ողորմած, պարգևատու
Մարիամ – դառնության ծով, նաև՝ սիրելի, ցանկալի
Հովհաննես – հնազանդություն
Դավիթ – սիրելի, գեղեցկատես
Թովմաս – երկվորյակ
Պետրոս – քար, ժայռ
Մարթա – տիկին