Առածներն ու ասացվածքները ժողովրդական իմաստության կարճ ու խտացված արտահայտություններ են, որոնք սերունդների փորձի հիման վրա փոխանցվել են բանավոր խոսքի միջոցով: Դրանք հաճախ ունեն դաստիարակչական և խրատական բնույթ՝ արտահայտելով մարդկային հարաբերություններ, վարքի կանոններ, կյանքում տեղի ունեցող իրադարձությունների իմաստներ:
Առածները և ասացվածքներն արտահայտում են տվյալ ժողովրդի մտածելակերպը, նիստուկացը և իմաստությունը։
Առանձնացրել ենք հայկական առածներ և ասացվածքներ։
- Ամառվա փուշը, ձմեռվա նուշը։
- Աղքատին ով է տվել արքայություն։
- Երկաթը տաք-տաք կծեծեն։
- Խելքը բնովի է, դնովի չէ։
- Լեզուն մեկ է խոսում, հացն՝ երկու։
- Աղոթքն իր տեղն ունի, թուրն իր տեղը։
- Կնոջ շինած տունը աստված էլ չի քանդի, աստծու շինած տունը կինը կքանդի։
- Ամեն մարդ կրակն իր ձվածեղի տակ է քաշում։
- Գյուղ կանգնի, գերան կկոտրի։
- Աչքի տեսածը հաստատ է, քան ականջի լսածը։
- Աստված փլավն ում է տվել, ախորժակը` ում։
- Աշխարհն աշխատավորինն է։
- Գիտուն աղվեսը երկու ոտքով է թակարդ ընկնում։
- Լավ հնձվորը դաշտում էլ կհնձի, սարում էլ։
- Բաց ամանը շունն էլ կլիզի, կատուն էլ։
- Գիշերը գողություն է անում, ցերեկը <<տեր ողորմյա>> է ասում։
- Ամեն շուն իր դռանն է հաչում։
- Գործը փառավոր, փառքը թևավոր։
- Լեռն ինչքան էլ բարձր լինի, մի օր վրայով ճանապարհ կանցնի։
- Ախպերն ախպոր համար աղբյուր, ծարավ սրտին սառը ջուր։
- Աշխարհն արոտ, մենք մեջը կարոտ։
- Աստծուց խնդրիր, բայց բահը ձեռքիցդ մի գցիր։
- Կտրտած հացը հետ չի դառնա։
- Բամբասողը ընկույզի տոպրակ է, ինչքան շարժես ձայն կհանի։
- Լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել։
- Գառը մորթում են, ասում են` ոչխարի հետ գործ չունեմ։
- Ամեն փայտ շերեփ չի լինի, ամեն սար` Մասիս։
- Աչքն ինչքան բարձրանա, հոնքից վերև չի բարձրանա։
- Գիշեր չի եղել, որ չի լուսացել։
- Աղվեսի վկան իր պոչն է։
- Բոլոր հացերն էլ հալա չեն։
- Անտեր ոչխարը գայլը կուտի։
- Ամեն փորձանք մի խրատ է, ոչ փորձանքը կվերջանա, ոչ խրատը։
- Գործը վաղվան մնաց, իմացիր կորավ գնաց։
- Գնա մեռի, արի սիրեմ։
- Անձրևն ինչ անի քարին, խրատն ինչ անի արին։
- Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն։
- Աստված սարը տեսնում է, ձյունը դնում։
- Գայլի հետ գառ է ուտում, տիրոջ հետ սուգ է անում։
- Լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը։
- Գլորվել է խուփը, գտել է պուտուկը։
- Գայլից վախեցողը ոչխար չի պահի։
- Լավ ձին գարի կավելացնի, վատ ձին՝ մտրակը։
- Լեզու կա դեզ է, լեզու կա մկնդեղ է։
- Աշխատանքը սև է, հացը՝ սպիտակ։
- Գայլը կերավ, բայց վախը մնաց։
- Ապրել կա դանակ է, ապրել կա դմակ է։
- Աչքից էլ եմ պրծել, աչքացավից էլ։
- Գետը չե՞ս տեսել, տախտակ ես հանել։
- Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ։
կարդա նաև՝
Հայկական առածներ և ասացվածքներ՝ կյանքի տարբեր իրավիճակների համար