Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր բնավորությանն ու կյանքին բնորոշ առածներ և ասացվածքներ: Դրանք տվյալ երկրի, ազգի կենցաղից ու պատմությունից ծնված իմաստության խտացումներ են։
Այս հոդվածով առանձնացրել ենք հայկական ժողովրդական առածներ և ասացվածքներ, որոնք խոսուն են, բյուրեղացած ու դիպուկ:
- Ում սայլը նստի, նրա հորովելը կերգի։
- Օձը տաքացնողին է կծում։
- Գառը՝ գարնան, ձյունը՝ ձմռան։
- Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա։
- Խելոքի հետ քար կրիր, խենթի հետ հաց մի կեր։
- Մի վախենա վարար գետից, վախեցիր մարմանդ գետից։
-
Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան։
- Շան հետ բարեկամացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր։
- Մոր մի օրհնությունը տասը վարդապետի անեծք կքանդի։
- Գործը էշի պես բանա, բրդես՝ առաջ կգնա։
- Գողը գողից գողացավ, Աստված տեսավ՝ զարմացավ։
- Գող՝ սիրտը դող։
- Խոզի գլուխը տաք կաթսայի մեջ չի մնա։
- Ուլունքը գետնին չի մնա։
- Տնիցդ որ հեռանաս, տանդ հարգը նոր կիմանաս։
- Սելը ճռռալու փոխարեն սելվորն ա ճռռում։
-
Աղոթքն իր տեղն ունի, թուրն իր տեղը։
- Շունը շան թաթ չի ծամի։
- Մինչև աստծու դուռն էլ մարդուն մարդ է պետք։
- Մինչև ցամաք առուն ջուր գա,գորտի աչքը դուրս կգա։
-
Ամեն շուն իր դռանն է հաչում։
-
Եզն ընկավ, դանակավորը շատացավ։
- Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան։
- Աղվեսի վկան իր պոչն է։
-
Աստված սարը տեսնում է, ձյունը դնում։
-
Երկու շուն կռվեցին, ճամփորդի բանը հաջողեց։
- Փախիր էն ջրից, որ ոչ թշշում է, ոչ խշշում։
- Միսն առանց ոսկորի չի լինի։
-
Աջով տուր,որ ձախով վերցնես։
-
Էշը քառասուն անգամ Երուսաղեմ է գնացել, էլի էշ է մնացել:
-
Դարդ կա` կգա կանցնի, դարդ կա` կայրի կանցնի։