Առածներն ու ասացվածքները ժողովրդական բանահյուսության հնագույն, սակայն մշտապես բանավոր խոսքում ու գրականության մեջ կենդանի շրջանառության մեջ գտնվող ժանրեր են: Մի քանի բառով կամ մեկ-երկու նախադասությամբ կազմվող այս ինքնատիպ ստեղծագործությունները իրենց բնույթով, ասելիքի բյուրեղացվածությամբ, գեղարվեստական բարձր որակով լավագույնս ներկայացնում են ժողովրդական մտածողության գեղեցկությունը, դարերի կենսական-հասարակական փորձառությամբ ձեռք բերված իմաստությունը:
Արցախյան առած-ասացվածքներում արտացոլվում է ապրող, պայքարող, արարող, պատմական ճակատագրի փորձությունները խիզախությամբ հաղթահարող արցախցու դարերով կոփված իմաստությունը, կյանքի ամենատարբեր երևույթների նկատմամբ հայացքն ու խոսքը՝ խոհուն ու լուրջ, քննադատող ու խրատող, հագեցած նուրբ հումորով ու լավատեսությամբ, մշտապես պատկերավոր ու գեղեցիկ:
Ախճիգյը անկտրել ծմերուկ ա:
Աղն ու մատաղը ես ըմ գյուդում։
Ամեն մարթ երգնքում մի աստղ ունի, անտառում էլ մի ծառ ունի։
Անումը տո, սուփրան քցի:
Աստված հարու տվող կվեն պոզեր չի տամ:
Աստված քյասիբին ստեղծել ա, վեր ուրան ճննաչող ինի:
Դյուզ խուսողեն ծին թամքած բիդի ինի:
Ես՝ աղա, տու՝ աղա, պա մեր աղունն հո՞ւ աղա:
Էշին ըսեցին՝ շնորհքդ ցույց տո, վեր ընգյավ, մոխրումը թավիլ տվավ:
Էշը հինչ ա գյուդում, թա մոշը հի՞նչ ա:
Էշը կերալ ա, պոչին խռովալ:
Թամբալ մարդու տոնը աստված ա կրակ տվալ:
Թա օզում ըս գյիդաս աշխարքս հունց ա, մռնողան հրցըրու:
Ժղովուրթը ծոռ պեն չ՛անել, ժղովուրթր ծոռ պեն չ՛ասել:
Լյավ ըն ասալ թա՝ մեծեն խրատը, խուխուն՝ ճպատը:
Խալխին յրան շոն կհաչի, ինձ յրա կատու վա կլավում:
Խուտուրու հաչող շանը քամակը բոշ ա ինում:
Ծովը քթոլավ տրտակել չի:
Կյութանն ա գյուդում ժնջիլը հունց ա ծիք տամ:
Հազար սոտը մին ղորթ չաժի:
Ճիրին պերածը ճյուրն էլ կտանե:
Մեծ շանը մեծ թակ ըն տամ, պիծինին՝ պիծի:
Նոռնը ըրևեն բալան ա, արևն էլ հային բալան ա:
Շուշըցեն ուրան էշան թարիփ կանե, փիս տղամարթը՝ կնգանան:
Շուշվա շոնն էլ ա ասում՝ Շուշին շեն:
Շոշի կյուղ, Շոշի պերթ, սուկին՝ շլոր, թափանը՝ հերթ:
Չարեն հետան պարին կընի:
Վախտը՝ վախտեն, բախտը՝ թախտեն:
Ուրուշու փուլավ ինք կալած շալվարը կարճ կընի:
Օղտը հայու նման ա՝ համ մեծ ա, համ պարի:
Աղբյուրը՝ Արցախի առած-ասացվածքները/կազմ. Հ.Համբարձումյան/, Անտարես, Երևան, 2017:
Նկ. Փ. Միրզոյան, Արցախ, 2009-2010 աղբյուրը՝ ՀԱՊ հավաքածու/շտեմարան-www.gallery.am