1. Դոստոևսկին ազնվական ծագում է ունեցել, բայց այդ մասին տեղյակ չի եղել․ այդ փաստը բացահայտվել է նրա մահից հետո, երբ կինը որոշում է կազմել գրողի տոհմածառը։
2. Դոստոևսկին կարդալ սովորել է կրոնական գրքերով։
3. Ֆյոդոր Դոստոևսկու ամենասիրելի գրողը՝ Ալեքսանդր Պուշկինն էր։ Նա անգիր գիտեր Պուշկինի պոեզիայի մեծ մասը:
4. Դոստոևսկին շատ էր սիրում թունդ, սև թեյ և այնքան հաճախ էր խմում, որ տանը միշտ սամովարը տաք և պատրաստ էին պահում նրա համար։
5. «Դևերը» («Бесы») վեպում Դոստոևսկին նկարագրել է պետրաշևականների խմբակի հեղափոխականներին. այդ պատճառով էլ Վ.Ի. Լենինը նրա գործերն այնքան էլ չէր սիրում։
6.Վ․Բելինսկու հետ նամակագրության և նրա նամակները հրապարակավ ընթերցելու համար Դոստոևսկին 1849 թվականին դատապարտվել էր մահապատժի, բայց վերջին պահին պատիժը փոխարինվում է 4 տարի տևողությամբ հանրօգուտ աշխատանքներով։
7. Ֆյոդոր Դոստոևսկու երկու որդիներն էլ գնացին հոր հետքերով և դարձան գրողներ, թեև հայրը նրանց համար ինժեների ապագա էր պատկերացնում։
8. Դոստոևսկու եղբայրը նույնպես գրող էր։ Նրանք միասին երկու ամսագիր էին հրատարակում։ Սակայն եղբոր մահից հետո գրողը հսկայական պարտքեր է ժառանգում, որոնք ստիպված վճարում մինչև կյանքի վերջ։
9. «Ոճիր և պատիժ»(«Преступление и наказание») վեպում Դոստոևսկին նկարագրել է Սանկտ Պետերբուրգում իրականում գոյություն ունեցող վայրեր, որոնք ոգեշնչել, երբեմն էլ վախեցրել են նրան։
10. Դոստոևսկին իր բոլոր հայտնի վեպերը գրել է կյանքի վերջին տասը տարիների ընթացքում։
11. Դոստոևսկին ամբողջ կյանքի ընթացքում մոլախաղով է տարված եղել։
12. Հայտնի «Խաղամոլը»(«Игрок») վեպը Դոստոևսկին գրել է ուղիղ երեք շաբաթում։ Գրելու այդ մեծ արագությունը պայմանավորված էր փող աշխատելու և պարտքերը վերադարձնելու պարտադրանքով։
13. Ֆյոդոր Դոստոևսկին, ըստ ժամանակակիցների, շատ տպավորվող և հուզառատ անձնավորություն է եղել։
14. Իվան Տուրգենևը Դոստոևսկուն անվանել է «Ռուս մարկիզ դը Սադ»:
15. Գրողի բնավորությունը և կյանքի նկատմամբ վերաբերմունքը փոխվում է 45 տարեկանում` երկրորդ ամուսնությունից հետո։ Նրա կինը 20 տարեկան էր և նա պարզապես խենթանում էր ամուսնու համար:
16. Դոստոևսկու մահից հետո կինը մինչև կյանքի վերջ հավատարիմ մնաց ամուսնուն և չամուսնացավ։
17. Ֆյոդոր Դոստոևսկու կենսագիրները նշում են, որ նա անսահման խանդոտ է եղել։ Հաճախ տուն գալով սկսել է քրքրել պահարաններն ու սենյակները՝ փորձելով գտնել կնոջ՝ գոյություն չունեցող սիրեկաններին։
18. Իր վեպերի համար Դոստոևսկին Տուրգենևից երեք անգամ պակաս է վճարվել՝ 150 ռուբլի 500-ի համեմատությամբ։ Գրողն ինքն էլ կարծում էր, որ իր աշխատանքներն ավելի թանկ արժեն։
19. Ժամանակակիցները Դոստոևսկուն փառասեր մարդ էին համարում, քանի որ կազմակերպում էր իր ստեղծագործությունների հրապարակային ընթերցումներ, հաճույքով լսում քննադատների ու ընթերցողների գովեստները:
20. Դոստոևսկու առաջին մեծ վեպը, որը գրվել է բանակից զորացրվելուց անմիջապես հետո, «Խեղճ մարդիկ» գործն էր («Бедные люди»)։ Քննադատներն այն բավական ջերմ ընդունեցին։