1967 թ․ օգոստոսի 21-ին է ծնվել ամերիկահայ երգիչ, System of a Down աշխարհահռչակ մեթալ-ռոք խմբի համահիմնադիր ու մենակատար Սերժ Թանկյանը։ Հայազգի երաժիշտը շնորհիվ իր յուրահատակ երգերի, անկրկնելի ձայնի ու կատարողական յուրահատուկ ոճի, ինչպես նաև ակտիվ հասարակական գործունեության հայտնի է ամբողջ աշխարհում։ Սիրված երաժշտի ծննդյան առիթով Art365-ը ներկայացնում 7 փաստ նրա կյանքից։
Սերժ Թանկյանը ծնվել է Բեյրութում, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում։ Սերժի նախնիները Կայսերի, Թոկատ ու Ուրֆա քաղաքներից էին։
System of a Down խմբի հիմնադիրներ Սերժ Թանկյանն ու Դարոն Մալաքյանը սովորել են Գլենդելի միևնույն՝ Rose and Alex Pilibos հայկական դպրոցում, սակայն միմյանց չեն ճանաչել մինչ 1992 թ․։
Սերժ Թանկյանը սովորել է Կալիֆոռնիայի նահանգային համալսարանում, մասնագիտությամբ մարքեթոլոգ է։
Դպրոցական տարիներից սկսած և մինչ օրս Թանկյանը ամենատարբեր նախաձեռնություններով պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի անվտանգության ապահովման համար։
2008 թ․ Թանկյանը հիմնել է Հայկական սուրճի վաճառքով զբաղվող Kavat(Գավաթ) Coffee ընկերությունը։
Թանկյանը բուսակեր է։ Նաև ակտիվորեն զբաղվում է կենդանիների պաշտպանությամբ: 2009 թ․ ստորագրել է KFC ընկերությանն ուղղված մի բողոքագիր՝ ընդդեմ թռչունների մորթի կազմակերպման ձևի։
Սերժ Թանկյանի կինը՝ Անժելա Մադաթյանը ծագումով Վանաձորից է։