Առանձնացրել ենք հետաքրքիր փաստեր սիրված երգիչ, երգահան Թաթա Սիմոնյանի մասին։
-
Թաթա Սիմոնյանի իրական անունը Ալբերտ Ալբերտի Սիմոնյան է։
-
Թաթան ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 5-ին Երևանում։
Գուցե ես հայրենիքը լքելու համար ծանրակշիռ պատճառ չունեմ։ Բայց կուզեմ վերադառնալու համար ծանրակշիռ պատճառն ունենան գնացողները։ Ես դժվար տեսնեմ նման բան, գուցե մեր երեխեքը տեսնեն:
-
1977 թվականին ավարտել է Երևանի Վ․ Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցը։
-
Դպրոցական տարիներին զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցի ակորդեոնի բաժնում։
-
2006 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման։
-
2008 թվականին նրա «Թաթա» պրոդյուսերական կենտրոնը «Արմենիա» հեռուստաընկերության հետ իրականացրել է «Համազգային աստղ» նախագիծը։
-
Թաթան ամուսնացած է, ունի մեկ որդի՝ Ադամ անունով։