Իոսիֆ Բրոդսկի․ մեծ պոետ, որն անջնջելի հետք է թողել համաշխարհային գրականության պատմության մեջ։ Նրա կյանքը բարդ էր ու ճակատագրական իրադարձություններով լի։ Art365-ը ներկայացնում է տասը հետաքրքիր փաստ Իոսիֆ Բրոդսկու մասին։
1. Բրոդսկին այդպես էլ չավարտեց դպրոցը
«Համառ, կամակոր, ծույլ, կոպիտ։ Խանգարում է դասերը, չարաճճի է։ Գրավոր տնային առաջադրանքները շատ վատ է կատարում, կամ ընդհանրապես չի կատարում: Տետրերը անփույթ վիճակում են, կեղտոտ, մակագրություններով ու գծանկարներով լեցուն։ Նա կարող է գերազանց աշակերտ լինել, բայց չի էլ փորձում», - այսպես է բնութագրել ուսուցիչներից մեկն ապագա բանաստեղծին:
2. Դպրոցը թողնելուց հետո Բրոդսկին սկսել է աշխատել և բազմաթիվ մասնագիտություններ է փորձել
Սկսել է որպես ֆրեզերային մեքենաների օպերատոր, ապա՝ հսկիչ։ Աշխատել է նույնիսկ դիահերձարանում։ Երկրաբանների հետ անցել է Խորհրդային Միության գրեթե ամբողջ տարածքը։ Բրոդսկին ինքնուրույն է սովորել անգլերեն, իսկ այն ամենը, ինչ իրեն պետք էր, սովորում էր գրականության միջոցով, ինչպես հաճախ կրկնում էր գրողը։
3. Բանաստեղծություններ սկսել է գրել 18 տարեկանից
Նրա առաջին ստեղծագործությունները ոչ ոք տպագրել չէր ցանկանում։ Բրոդսկին գումար աշխատելու համար սկսում է թարգմանություններ անել և մանկական բանաստեղծություններ գրել։ Նրա առաջին տպագիր գործը՝ «Баллада о маленьком буксире» էր (1961)։
Это — я.
Мое имя — Антей.
Впрочем,
я не античный герой.
Я — буксир.
Я работаю в этом порту.
Я работаю здесь.
Это мне по нутру.
Подо мною вода.
Надо мной небеса.
Между ними
буксирных дымков полоса.
Между ними
буксирных гудков голоса.
Я — буксир.
Я работаю в этом порту.
Это мой капитан
с сигаретой во рту.
Он стоит у штурвала
(говорят — за рулем).
Это мой кочегар —
это он меня кормит углем.
Это боцман,
а это матросы.
Сегодня аврал.
Это два машиниста —
два врача, чтобы я не хворал.
Ну, а кто же вон там,
на корме,
в колпаке?
Это кок
с поварешкой прекрасной в руке.
(հատված)
4. Բրոդսկին թարգմանել է The Beatles -ի Yellow Submarine երգի խոսքերը
Պոետը բարձր էր գնահատում Լենոնի և Մաքքարթնիի պոեզիան։ Երաժշտագետ Սոլոմոն Վոլկովն իր «Երկխոսություններ Իոսիֆ Բրոդսկու հետ» աշխատության մեջ մեջբերում է հետևյալ երկխոսությունը.
- Ինչպե՞ս եք վերաբերվում The Beatles-ի պոեզիային։
- Ջոն Լենոնի և Փոլ Մաքքարթնիի գրած տեքստերը իսկապես հիանալի են…:
5. 1961 թվականին հանդիպում է Աննա Ախմատովային և մտերմանում նրա հետ
Ախմատովայի բանաստեղծությունները նրան այնքան էլ չէին տպավորում, բայց Բրոդսկին հիանում էր բանաստեղծուհու ուժով ու մեծությամբ․ «Նրան նայելով՝ հասկանում ես, թե ինչպես կարող էր կայսրուհին կառավարել Ռուսաստանը… Հենց նրան եմ պարտական իմ մարդկային լավագույն որակների համար... Նրա մեջ երբեք ատելություն չի եղել, ոչ մեկին չի կշտամբել, ոչ մեկի հետ հաշիվներ չի պարզել։ Նա բոլորին սովորեցնելու շատ բան ուներ: Օրինակ՝ խոնարհություն… Մենք խոսում էինք ամեն-ամեն ինչի մասին, ամենաքիչը՝ պոեզիայի…»:
6. Բրոդսկին երկու անգամ հարկադիր բուժում է ստացել հոգեբուժարանում
Հոգեբուժարան բանաստեղծն հայտնվել էր իշխանությունների կարգադրությամբ։ Ավելի ուշ, երբ նրան հարցնում էին ԽՍՀՄ-ում կյանքի ամենադժվար շրջանի մասին, Բրոդսկին միշտ հիշում էր հոգեբուժարանում անցկացրած օրերը. «Նրանք ինձ սարսափելի դոզաներով հանգստացնող ներարկումներ էին անում: Ապա գիշերվա կեսին արթնացնում էին, ընկղմում սառցե լոգարանի մեջ, փաթաթում թաց սավանով և դնում տաքացուցիչների կողքին, որոնց ջերմությունից սավանը չորանում ու կպչում էր մարմնիս»։
7. Կրթություն չունեցող Բրոդսկին ԱՄՆ-ում դառնում է դասախոս
1972 թվականի հունիսի 4-ին բանաստեղծը հարկադրված հեռանում է հայրենիքից։ Մեկնում է Վիեննա, որտեղից էլ տեղափոխվոմ ԱՄՆ։ Այնտեղ իր ամերիկացի ընկերների՝ հրատարակիչներ Կառլ և Էլենդեա Պրոֆերների աջակցությամբ Բրոդսկին, որ ո՛չ դիպլոմ, ո՛չ դասավանդման փորձ ուներ, Էն Արբորում գտնվող Միչիգանի համալսարանում դառնում է դասախոս։ Բրոդսկին ութ տարի մնում է Էն Արբորում։
Բրոդսկու առաջին դասախոսությունը
8. Բրոդսկին շատ էր ծխում
Նա չորս ինֆարկտ է տարել։ 1978 թվականին սրտի բաց վիրահատության է ենթարկվել, սակայն չի թողել ծխելը։ Բժշկի պնդմանը, թե՝ «Եթե թողնեք ծխելը, երաշխավորում եմ ևս տասը տարվա կյանք», նա պատասխանել է. «Կյանքը հիասքանչ է հենց այն պատճառով, որ երաշխիքներ չկան, երբեք ու ոչ մի հարցում»:
9. Բրոդսկին կազմել է 100 գրքերից բաղկացած ցանկ, որ պետք է կարդա յուրաքանչյուրը
Այդ ցանկը` այստեղ։
10. Սիրում էր կատուներ
«Կատուները ոչ մի տգեղ շարժում չունեն»։