- Գագիկ Գինոսյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Ախալցխա քաղաքում։
- Գինոսյանների ընտանիքը Կարին քաղաքից մի քանի կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Եղեգիս փոքր քաղաքից էր:
- Գագիկ Գինոսյանն 1987 թվականից հանդես է եկել Հայրիկ Մուրադյանի «Վան» ազգագրական խմբում։
- Զբաղվել է բանահավաքչական գործունեությամբ։
- 2001 թվականին հիմնադրել էր «Ծովակ» և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը։
- Մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։
- Զինադադարից հետո՝ 1994 թվականից ծառայել է ՀՀ զինված ուժերում։
- 1996-1999 թվականներին ղեկավարել է Գյումրիի «Շանթ» հեռուստառադիոընկերության երևանյան գրասենյակը։
- 2011 թվականին Գագիկ Գինոսյանի ղեկավարած «Կարին» համույթը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելով Իսպանիայում անցկացվող ազգային պարերի 14-րդ համաշխարհային մրցույթ-փառատոնին՝ զբաղեցրել է առաջին տեղը։
- Գագիկ Գինոսյանը ուսումնասիրել և վերականգնել էր 36 պար, որոնց առաջին կատարողն է եղել «Կարին» խումբը։
- Գագիկ Գինոսյանի վերականգնած պարերի ցանկը՝
- Թագվորի գյովընդ
- Մանդր վերվերի
- Կարնո քոչարի
- Սղերդի քոչարի
- Աղքըտի քոչարի
- Մշո քոչարի
- Մածուն
- Շավալի
- Խոշ բիլազիկ
- Մինինդուր
- Բուլուլ
- Պուդուդի
- Ջամբար ամի
- Երեք ոտք
- Համշենի թռթռուկ
- Չալմը դանգը
- Թամզարա, Կարնո տարբերակը
- Թամզարա, Արաբկիրի Նարե-ի ուսերով տարբերակը
- Պոզարե
- Շարանի
- Էջմիածին
- Աստվածածնա պար
- Էրզրումի շորոր
- Ֆնջան
- Կոմիտասի շորոր
- Ետ ու առաջ
- Թարս պար
- Գորանի-ի մի տարբերակը
- Ձկնորսների պար
- Ճոճք
- Դափկի
- Լորկե-ի Մուսալեռան տարբերակը
- Սրաբար
- Լաչին-ի մի տարբերակը
- Ակար-Մակար
- Լազ պար
- 2007 թվականին հիմնել էր «Ազգագրության թատրոնը» և իր ղեկավարած «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ բեմադրել իր հեղինակային 3 ներկայացում՝ Հայրիկ Մուրադյանին նվիրված «Հայոց երգի հայրիկը», «Խնկահոտ Էրգիր» և «Վարք հայոց»: 2014 թվականին բեմադրել «Խաչ պատերազմի» ներկայացումը։
- Հայաստանի անկախության 20-ամյակի առիթով ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման։
- 2006 թվականին լույս է տեսել Գ.Գինոսյանի անդրանիկ «Ողջո՜յն, տղե՛րք» գիրքը: Այն ընդգրկում է հեղինակի արձակ բանաստեղծութունները, աֆորիզմները, ինչպես նաև հրապարակախոսական հոդվածներն ու նյութերը Արցախյան պատերազմի մասին։
Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ պարը գրաբար դառնա․․․
Գագիկ Գինոսյան