Հրաժեշտ տվեցինք 2024 թվականին և արդեն իր իրավունքների մեջ է 2025-ը: 21-րդ դարի 25-րդ տարին ըստ հին հայկական՝ Հայկյան օրացույցի, որը հաշվվում է Հայկ Նահապետի Բելի դեմ տարած հաղթանակի օրվանից, այժմ 4517 թվականն է, իսկ տարին 4518 թվականի կփոխվի օգոստոսի 11-ին, այսինքն հին հայկական Նավասարդ ամսի 1-ին։
Ըստ արևելյան՝ չինական օրացույցի, որը սկսվում է փետրվարի 29-ից, տարվա խորհրդանիշը կանաչ փայտյա օձն է, որը դրական զարգացումներ է խոստանում հատկապես ֆինանանսական, անձնային աճի ու կարիերայի ոլորտներում: Կանաչ օձը նաև խորհրդանշում է իմաստությունը և վերջինիս հետ կապված հանգստությունն ու ներդաշնակությունը:
Տարին հարուստ է լինելու հիշարժան տարեթվերով: Սկսենք ՀՀ պետական տոներից ու հիշատակության օրերից, որոնց մի մասը ոչ աշխատանքային են՝
Բանակի օր հունվարի 28
Կանանց միջազգային օր մարտի 8
Սուրբ Հարության տոն (Զատիկ) ապրիլի 20
Ցեղասպանության զոհերի հիշատակի օր ապրիլի 24
Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր մայիսի 1
Հաղթանակի և խաղաղության տոն մայիսի 9
Հանրապետության տոն մայիսի 28
Երեխաների իրավունքների պաշտպանության օր հունիսի 1
Սահմանադրության օր հուլիսի 5
Քրիստոսի Պայծառակերպության տոն (Վարդավառ) հուլիսի 7
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոն (Խաղողօրհնեք) օգոստոսի 18
Գիտելիքի, գրի և դպրության օր սեպտեմբերի 1
Տիրոջ կենդանարար Խաչի վերադարձի և
փառաբանության տոն (Խաչվերաց) սեպտեմբերի 15
Անկախության տոն սեպտեմբերի 21
Թարգմանչաց տոն հոկտեմբերի 12
Երկրաշարժի զոհերի հիշատակի օր դեկտեմբերի 7
Ըստ Հայ առաքելական սուրբ եկեղեցու օրացույցի այժմ 1474 թվականն է (ՌՆՀԴ): Բացի պետական տոների ցանկում ընդգրկված եկեղեցական տոները, եկեղեցական տոնացույցում կան անշարժ ու շարժական տոներ, հիշատակության օրեր, պահքեր որոնք կարևոր նշանակություն ունեն հավատացյալներիմ համար։ Ներկայացնում ենք եկեղեցական համառոտ տոնացույցը.