ԳրաՏունը նորաբաց հրատարակչություն է, որը նպատակ ունի ընթերցողին հասանելի դարձնել հայ և արտասահմանյան որակյալ գրական գործեր։ Մենք էլ զրուցել ենք հրատարակչության տնօրեն Հայկ Կոստանյանի հետ և խնդրել ենք մեզ տրամադրել նախորդ՝ 2020 թվականին իրենց հրատարակած գրքերից 5 բեսթսելլերների ցանկը:
Ուինսթոն Չերչիլ – Ինքնակենսագրություն
Այս գրքում Չերչիլը պատմում է մանկության, դպրոցական տարիների մասին, իր ծառայության՝ հուսարների գնդում, մասնակցությունը ռազմական գործողություններին Կուբայում, Հնդկաստանի սահմանին և Եգիպտոսում, գերությունից փախնելու, ինպես նաև առաջին մուտքը դեպի քաղաքականություն որպես խորհրդարանի անդամ: Գիրքը թույլ է տալիս հետևել մեծ անհատականության ձևավորմանը,այլ ինչպես գրում է ինքը՝ Չերչիլը, պատկերում է անցյալ դարաշրջանի ողջ համայնապատկերը:
Չե Գևարա – Մոտոցիկլավարի օրագիրը
Հեղափոխական լեգենդը ներկայացնում է իր և իր ընկերոջ, բժիշկ Ալբերտոյի հետ ճանապարհորդությունը Հարավային Ամերիկայի տարածքով: Հարավամերիկյան երկրներում պտտվելով Չե Գևարան ընթերցողին է ներկայացնում տվյալ երկրների ծանր սոցիալական խնդիրները:
Այս արկածախնդիր երիտասարդը՝ ճանաչելու անհագ ցանկությամբ ու սիրելու հզոր ունակությամբ, ցույց է տալիս մեզ՝ ինչպես լավ մեկնաբանված իրականությունը կարող է ներթափանցել մարդ արարածի մեջ այն աստիճան, որ սկսի փոխել նրա մտածելակերպը:
Կարդացեք այս գրառումները, որ գրվել են այնքան սիրով, թեթևությամբ ու անկեղծությամբ, որ ամենաշատն են ստիպել ինձ մոտ զգալ հորս: Հուսով եմ՝ կվայելեք դրանք, ու ցանկանում եմ, որ կարողանաք նրա հետ միասին ճամփորդել:
Եթե երբևիցե հնարավորություն ունենաք իրապես հետևելու նրա անցած ուղուն, ձեր քայլերը, ցավոք, կբացահայտեն, որ շատ բաներ շարունակում են նույնը մնալ կամ էլ ավելի վատ վիճակում են: Սա մարտահրավեր է բոլորի համար, որ այս երիտասարդի պես, որ տարիներ անց կդառնա Չե, ընկալել ենք այն իրականությունը, որ հարվածում է առավել կարիքավորներին, և մեզ նվիրել ավելի արդար աշխարհ կառուցելուն օգնելու գործին:
Ֆրիդա Կալո- Ինտիմ ինքնանկար
Ֆրիդա Կալոյի այս պատկերազարդ օրագիրն արտացոլում է նրա փոթորկոտ կյանքի վերջին 10 տարիները՝ երբեմն կրքոտ, երբեմն էլ զարմանալի և ինտիմ, որ գրեթե քառասուն տարի փակ են եղել։ Օրագիրը բացահայտում է մեքսիկացի այս նշանավոր նկարչուհու բարդ բնավորության գծերը։ Ընդգրկում է Ֆրիդայի՝ 1944-54թթ․ շրջանի մտքերը, բանաստեղծությունները և երազները՝ միաժամանակ բացահայտելով նրա բուռն հարաբերությունները Դիեգո Ռիվերայի՝ իր ամուսնու և Մեքսիկայի ամենահայտնի նկարչի հետ։ Օրագրում արված ջրաներկով էսքիզները, բազմաթիվ ինքնանկարները նկարչուհու ստեղծագործական գործընթացի տարբեր տեսլականներ են տալիս, ինչպես նաև ցույց են տալիս, թե ինչ հաճախականությամբ էր նա դիմում իր օրագրին՝ զարգացնելու համար այն գաղափարները, որ հետագայում կտավների էին վերածվելու։
Վիկտոր Ֆրանկլ – Կյանքին ասել այո. Հոգեբանը համակենտրոնացման ճամբարում
Սա ավելի շատ պատմություն է վերապրումների, քան իրական դեպքերի մասին։ Գրքի նպատակն է բացահայտել և ի ցույց դնել միլիոնավոր մարդկանց ապրումները։ Խոսքը համակենտրոնացման ճամբարի մասին է, որը ես տեսել եմ «ներսից»՝ այն մարդու տեսանկյունից, որն անցել է այդ ամենի միջով և ցանկանում է պատմել ձեզ։ Ընդ որում, ես ցանկանում եմ ոչ թե խոսել համակենտրոնացման ճամբարների սարսափելի պատմությունների մասին, որոնց մասին առանց այդ էլ շատ է խոսվել (այն ահասարսուռ պատմությունները, որոնց շատերը այդպես էլ չէին հավատում), այլ այն անթիվ «փոքր» տառապանքների մասին, որոնք զգում էին բանտարկյալներն ամեն օր, այն մասին, թե ինչպես էր ճամբարի տանջող առօրյան անդրադառնում սովորական բանտարկյալի հոգեկանի վրա։
Բենջամին Ֆրանկլին – Ինքնակեսագրություն
Այս աշխատանքը դարձել է երբևէ գրված ինքնակենսագրության ամենահայտնի և ազդեցիկ օրինակներից մեկը, որը Ֆրանկլինը գրել է 1771-1790 թվականների ընթացքում: Գիրքը բաղկացած է մասից՝ արտացոլելով դրանց գրելու տարբեր ժամանակաշրջանները: Բենջամին Ֆրանկլինը միակն է «հիմնադիր հայրերից», ով դրել է իր ստորագրությունը բոլոր երեք կարևորագույն պատմական փաստաթղթերի տակ, որոնք ընկած են ԱՄՆ՝ որպես անկախ պետության ձևավորման հիմքում՝ ԱՄՆ անկախության հռչակագիր, ԱՄՆ Սահմանադրություն և Փարիզյան երկրորդ հաշտության պայմանագիր (1783 թ.), որով պաշտոնապես ավարտվեց Հյուսիսային Ամերիկայում 13 բրիտանական գաղութների՝ Մեծ Բրիտանիայից անկախության համար պատերազմը։