Ֆաշիզմի նկատմամբ հաղթանակին հայ ժողովրդի մեծ ներդրման մի փառավոր էջ է «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծումն ու գործունեությունը։ Մեր ազգային էպոսի լեգենդար հերոսի անունը կրող լեգենդար տանկային շարասյունը կազմվել է 1943 թ․՝ շնորհիվ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի՝ այն ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսության տեղապահի՝ Սփյուռքին ուղղված կոչի և աշխարհասփյուռ հայության շրջանում հավաքված միջոցների։
Հատուկ հեռագրով շարասյան կազմումը ողջունում է նաև Իոսիֆ Ստալինը․
Այդ գումարները (115 հազար դոլար ԱՄՆ-ից, 37 000 դոլար Կանադայից, 185 000 ֆունտ Լիբանանից, 276 000 ֆունտ Սիրիայից և այլն)1943 թ․ փոխանցվում են 119-րդ տանկային գումարտակին, որը կռվում էր Մերձբալթյան երկրորդ ռազմաճակատում։ Ստեղծվում է 21 տանկից բաղկացած շարասյուն՝ համալրված այն ժամանակ նորագույն Т-34-85 տանկերով։ 1944 թ․ հավաքաված գումարներով ստեղծվում է նաև 2-րդ տանկային շարասյունը։ Շարասյունը 119-րդ գումարտակի կազմում 1944 թ․ հունիսին Վիտեբսկ քաղաքի շրջակայքում ապահովում է զինված ուժերի առաջխաղացումը և Պոլոցկ քաղաքի ազատագրումը։
1944 թ. հուլիսին գումարտակը պարգևատրվում է Կարմիր դրոշի շքանշանով։ Հետո տանկային շարասյունը գնդի հետ անցնում է Պանևեժիսի շրջան և մինչև օգոստոս առաջադրանքներ է կատարում ռազմաճակատի հրամանատար Հովհաննես Բաղրամյանի ղեկավարությամբ։
1945թ․ տանկային գունդը, կազմում նաև «Սասունցի Դավիթ» շարասյունը, արժանանում է գվարդիականի կոչման և ստանում «135-րդ Կարմրադրոշ առանձին տանկային գունդ» անունուը։
Շարասյան կազմում կային նաև հայ տանկիստներ․ Սարգիս Նահապետյանը պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով, իսկ Միխայիլ Ստեփանյանը՝ «Խիզախության համար» մեդալով։