Հոկտեմբերի 16-ը համաշխարհային գրականության ամենաինքնատիպ հեղինակներից մեկի՝ Օսկար Ուայլդի (1854-1900) ծննդյան օրն է։ Իռլանդացի բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր Ուայլդը եվրոպական մոդեռնիզմի ու էսթետիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից է։ Հայ ընթերցողին գրողը ծանոթ է իր հեքիաթներով՝ «Եսասեր հսկան», «Երջանիկ արքայազնը», «Աստղամանուկը» և այլն ու «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպով։ Քչերը գիտեն, որ Օսկար Ուայլդի ամենահայտնի դրաման՝ «Սալոմեն»(1891) ֆրանսերենից հայերեն է թարգմանել է Վահան Տերյանը։
Նոր կտակարանում հիշատակվող այս ողբերգական պատմությունը ներկայացնում է Հովհաննես Մկրտչի գլխատումը՝ Հերովդես թագավորի խորթ դստեր, գեղեցկուհի Սալոմեի պահանջով (աղջկա անունը Նոր Կտակարանում չի հիշատակվում)։ Հեղինակը ազատորեն է վարվել կտակարանային սյուժեի հետ, փոխել է հերոսի անունը՝ դարձնելով Յոքանաան և հերոսի գլխատման պահանջը մեկնաբանել որպես աղջկա մերժված սիրո արտահայտություն։
Համաշխարհային արվեստի այս նախասիրած թեման իր գեղարվեստական արտահայտությունն է գտել հատկապես գեղանկարչության մեջ: Հայ նկարիչներից Ուայլդի դրամայի ազդեցությամբ իր Սալոմեին է ստեղծել Վարդգես Սուրենյանցը(1907)։ Տերյանը այս պիեսը թարգմանել սկսել է 1910 թվականին, սակայն տարբեր պատճառներով բանաստեղծի կենդանության օրոք այն չի հրատարակվում և լույս է տեսնում միայն 1923 թ․ Ներկայացնում ենք այդ դրամայի տերյանական թարգմանությունից մի հատված։
Սալոմեն պարում է յոթը ծածկույթի պարը
ՀԵՐՈՎԴ. Ա ՜հ , սքանչելի ՜ է, սքանչելի ՜ է այդ։ Տեսնո ՞ւմ եք, նա պարեց ինձ համար, ձեր դուստրը։ Մոտեցեք, Սալոմե, մոտեցե՛ք, որպեսզի ես կարողանամ վարձատրել ձեզ: Ահ, պարուհիներին ես լավ եմ վարձատրում։ Ես քեզ լավ պիտի վարձատրեմ։ Ինչ էլ որ կամենաս՝ պիտի տամ քեզ։ Ասա, ինչ ես ուզում, Սալոմե՛։
ՍԱԼՈՄԵ (ծունկ չոքելով). Ես ուզում եմ, որ այժմ իսկ բերեն ինձ, արծաթյա ափսեի վրա...
ՀԵՐՈՎԴ․ (ծիծաղելով). Արծաթյա ափսեի վրա... Այո, իհարկե արծաթյա ափսեի վրա... Որքան նազելի՜ է սա, նայեցեք, այնպես չէ՞: Ի՞նչ եք ուզում, որ բերեն ձեզ արծաթյա ափսեի վրա, իմ սիրելի, իմ գեղանի Սալոմե, դուք, որ Հրեաստանի կույսերի մեջ ամենից չքնաղագեղն եք: Ի՞նչ եք ուզում, որ բերեն ձեզ արծաթյա ափսեի վրա: Ասացեք ինձ: Ինչ էլ որ լինի պիտի տամ ձեզ։ Իմ գանձերը ձեզ են պատկանում։ Ուրեմն ի՞նչն է այդ, Սալոմե:
ՍԱԼՈՄԵ (վեր կենալով). Յոքանաանի գլուխը:
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ, Ահ, այդ լավ ասացիր, դուստր իմ:
ՀԵՐՈՎԴ․ Ո՛չ, ո՛չ:
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Այդ լավ է ասված, դուստր իմ:
ՀԵՐՈՎԴ. Ո՛չ, ո՛չ: Սալոմե, դուք այդ չեք պահանջում ինձնից: Ձեր մորը մի լսեք: Նա միշտ վատ խորհուրդներ է տալիս ձեզ։ Նրան չպետք է լսել:
ՍԱԼՈՄԵ․ Ես իմ մորը չեմ լսում: Դա իմ սեփական հաճույքի համար է, որ պահանջում եմ ես Յոքանաանի գլուխը արծաթյա
ափսեի վրա դրած: Դուք երդվել եք, Հերովդ: Մի՛ մոռանաք, որ դուք երդվել եք:
ՀԵՐՈՎԴ․ Ես գիտեմ այդ: Ես երդվեցի իմ աստվածներով: Ես այդ լավ գիտեմ: Սակայն աղաչում եմ ձեզ, Սալոմե, մի այլ բան պահանջեցեք ինձնից: Պահանջեցեք իմ թագավորության կեսը, և ես կտամ ձեզ: Բայց մի պահանջեք այն, ինչ, պահանջեցիք դուք։
ՍԱԼՈՄԵ Ես ձեզնից Յոքանաանի գլուխն եմ պահանջում։
ՀԵՐՈՎԴ. Ո՛չ, ո՛չ, ես չեմ ուզում։
ՍԱԼՈՄԵ. Դուք երդվել եք, Հերովդ:
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ․ Այո, դուք երդվել եք: Բոլորը լսեցին ձեզ: Դուք երդվեցիք բոլորի առաջ:
ՀԵՐՈՎԴ. Դուք լռեցեք, ես ձեզ հետ չեմ խոսում:
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Իմ դուստրն իրավացի է, երբ այդ մարդու գլուխն է պահանջում: Այդ մարդը լուտանք է թափում իմ վրա: Նա հրեշավոր բաներ է ասում իմ մասին: Երևում է, որ իմ դուստրը սիրում է իր մորը, Մի զիջեք, դուստր իմ: նա երդվել
է, երդվել է նա։
ՀԵՐՈՎԴ․ Լսեցեք, հետս մի՛ խոսեք: Տեսե՛ք, Սալոմե, խոհեմ պետք է լինել, այնպես չէ՞: Այնպես չէ՞, պետք է լինել խոհեմ։
Ես ձեր վերաբերմամբ երբեք խիստ չեմ եղել։ Ես ձեզ միշտ սիրել եմ: Գուցե և չափից դուրս եմ սիրել ձեզ։ Ուրեմն, այդ մի պահանջեք: Սարսափելի է, զարհուրելի է ինձնից այդ պահանջել... Եվ իրոք, ես չեմ հավատում, որ դուք լուրջ եք պահանջում այդ։ Գլխատված մարդու մի գլուխ — մի՞թե այլանդակ բան չէ՞ դա: Աղջիկն այդպիսի բանի չպիտի նայե: Եվ ի՞նչ հաճույք պիտի ստանաք դրանից: Ոչինչ: Ո՛չ, ո՛չ, դուք այդ չեք զում: Մի ակնթարթ լսեցեք ինձ, ես մի զմրուխտ ունեմ — մի մեծ ու կլոր զմրուխտ, որն ինձ կեսարի սիրելին է ուղարկել: Եթե դուք նայեք այդ զմրուխտին կտեսնեք այն, ինչ կատարվում է անսահման տարածության վրա: Ինքը՝ Կեսարը, երբ ցիրկ է գնում, հետը մի այդպիսի զմրուխտ է վերցնում։ Բայց իմն ավելի մեծ է: Աշխարհի ամենախոշոր զմրուխտն է դա։ Դուք այդ եք ուզում, այնպես չէ՞։ Պահանջեցեք, և ես կտամ ձեզ այն,
ՄԱԼՈՄԵ. Ես Յոքանաանի գլուխն եմ պահանջում:
ՀԵՐՈՎԴ․ Դուք ինձ չեք լսում, դուք չեք լսում ինձ: Թույլ տվեք խոսեմ, Սալոմե
ՍԱՈՄԵ. Յոքանաանի գլուխը։
ՀԵՐՈՎԴ. Ոչ, Դուք, այդ չեք ուզում։ Դուք այդ լոկ ինձ տանջելու համար եք ասում, Լոկ այն պատճառով, որ մի ամբողջ երեկո ձեզ էի նայում ես։ Այո, այդպես է: Ես ամբողջ երեկոն ձեզ էի նայում, Ձեր գեղեցկությունը շփոթեցրեց ինձ: Ձեր գեղեցկությունը սարսափելի կերպով շփոթեցրեց ինձ, և ես չափից դուրս շատ նայեցի ձեզ: Բայց ես այլևս այդպես չեմ անի։ Չպետք է նայել ոչ առարկաներին, ո՛չ մարդկանց: Միայն հայելիներին պետք է նայել: Որովհետև հայելիները լոկ դիմակներ են ցույց տալիս մեզ: Օ՛հ, օ՜հ, գինի, ես ծարավ եմ։ Սալոմե, Սալոմե, բարեկամ լինենք: Վերջապես` տեսեք... Ի՞նչ էի ուզում ասել ես։ Այն ի՞նչ էր: Ահ, մտաբերեցի: Սալոմե, մոտ եկեք: Վախենամ ինձ չեք: Սալոմե, դուք գիտեք իմ սպիտակ սիրամարգներին, իմ սիրուն, սպիտակ սիրամարգներին, որ զբոսնում են այգում մրտենիների և նոճիների մեջ: Նրանց կտուցները ոսկեզօծ են և այն հատիկները, որ նրանք են կտցահարում — նույնպես ոսկեզօծ են։ Եվ այդ սիրամարգների ոտները ներկված են, ծիրանագո՛ւյն: Երբ նրանք կանչում են` անձրև է գալիս, իսկ երբ սկսում են պարել իրանց սիրամարգի պարը՝ երկնքում լուսնյակն է երևում: Նրանք զույգ-զույգ են ման գալիս նոճիների ու սև մրտենիների մեջ և նրանցից ամեն մեկին խնամում է մի առանձին ստրուկ: Երբեմն նրանք թռչում են ծառերի մեջ: երբեմն հանգստանում։ մարգագետնի վրա և լճակի շուրջը: Աշխարհիս երեսին դրանցից սքանչելի թռչուն չկա, Աշխարհում չկա ոչ մի թագավոր, որ այդպիսի սքանչելի թռչուններ ունենա: Ես հավատացած եմ, որ կեսարն անգամ չունի այդպիսի զմայլելի թռչուններ: Եվ ես կտամ ձեզ հիսուն սիրամարգ: Նրանք ամենուրեք կուղեկցեն ձեզ և նրանց միջև դուք մի ահագին, սպիտակ ամպով շրջապատված լուսնյակի կլինեք նման: Ես ձեզ կտան բոլորը: Միայն հարյուր հատ ունեմ ես և աշխարհում չկա ոչ մի թագավոր, որն իմ սիրամարգների նման սիրամարգ ունենա, բայց ես ձեզ կնվիրեմ բոլորը: Միայն թե պետք է ազատեք ինձ իմ խոստումից և չպահանջեք այն, ինչ պահանջեցիք:
Նա դատարկում է գինու բաժակը
ՍԱԼՈՄԵ. Տվեք ինձ Յոքանաանի գլուխը։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Այդ լավ է ասված, դուստր իմ: Դուք ծիծաղելի եք ձեր սիրամարգներով:
ՀԵՐՈՎԴ. Լռեցեք: Դուք շարունակ աղաղակում եք: Դուք աղաղակում եք, որպես արյունարբու մի գազան: Չպետք է այդպես աղաղակել: Ձեր ձայնը գրգռում է ինձ: Լռեցե՛ք, ասում եմ ձեզ: Սալոմե, մտածեցեք, թե ի՞նչ եք անում: Գուցե Աստծուց է ուղարկված այդ մարդը: Ես հավատացած եմ, որ նա Աստծուց է ուղարկված: Նա սուրբ մարդ է: Աստծո աջն է դիպել նրան: Այդ խոսքերն Աստված է դրել նրա բերանը։ Պալատում, ինչպես և անապատում, Աստված միշտ նրա հետ է։ Համենայն դեպս դա հնարավոր է: Ոչ ոք չգիտե, բայց գուցե Աստված նրա կողմն է և նրա հետ: Եվ եթե նա մեռնի, գուցե դժբախտություն պատահի, Վերջապես նա ասաց, որ այն օրը, երբ նա մեռնի, մեկին դժբախտություն պիտի պատահի։ Այդ միայն ինձ կարող է պատահել: Հիշո՞ւմ եք, երբ ես այստտեղ եկա՝ սայթաքեցի արյան մեջ: Բացի դրանից, ես լսեցի թևերի թափահարում: Դրանք շատ վատ նշաններ են։ Ուրիշ նշաններ էլ կային: Ես հավատացած եմ, որ կային և այլ նշաններ, թեև ես չնկատեցի նրանց: Ուրեմն, Սալոմե, չէ՝ որ դուք չեք կամենում, որ ինձ դժբախտություն պատահի։ Դուք այդ չեք կամենում, Վերջապես լսեցե՛ք ինձ: ՍԱԼՈՄԵ Տվեք ինձ Յոքանաանի գլուխը:
ՀԵՐՈՎԴ. Տեսնո՞ւմ եք, դուք ինձ չեք լսում: Բայց հանգիստ եղեք: Ես բոլորովին հանգիստ եմ: Ես շատ հանգիստ եմ: Լսեցե՛ք: Ես թաքուն պահած զարդեր ունեմ, որ ձեր մայրն իսկ չի տեսել, բոլորովին արտասովոր զարդարանքներ։ Ես ունեմ մարգարտյա մի մանյակ, որ չորս շարք մարգարտից է հյուսված: Կարծես լուսնյակներ լինեն արծաթյա ճառագայթների վրա շարված: Կարծես ոսկեղեն մի ցանցով բռնված հիսուն լուսնյակ լինի: Մի թագուհի կրել է այդ իր փղոսկրյա լանջին: Դու էլ թագուհու նման գեղանի կլինես, եթե կրես այն: Ես ունեմ երկու տեսակ մեղեսիկներ: Մեկը սև է, որպես գինի, մյուսը կարմիր, որպես ջրախառն գինի: Ես տոպազներ ունեմ, որ դեղին են, որպես վագրի աչքերը և տոպազներ, որ վարդագույն են, որպես աղավնիների աչքերը և տոպազներ, որ կանաչ են, որպես կատուների աչքերը: Ես տոպազներ ունեմ, որոնք միշտ փայլում են ցուրտ բոցով և տոպազներ, որոնք սիրտ են տխրեցնում և վախենում են մութից: Ես ունեմ եղնգնաքարեր, որ մեռած կնոջ բիբերի են նման, ես ունեմ լուսնաքարեր, որոնք փոխվում են, երբ լուսնյակն է փոխվում և գունատվում են, երբ արև են տեսնում: Ես ունեմ շափյուղաներ, որ ձվի չափ խոշոր են և կապույտ են որպես կապույտ ծաղիկները։ Նրանց մեջ ծովն է տատանվում և լուսինը բնավ չի պղտորում նրա ալիքների կապույտը։ Ես ունեմ ոսկեքարեր և կապույտ զմրուխտներ, ես ունեմ ոսկեպրասներ ու սուտակներ, ես ունեմ սարդիոններ և հակինթներ և քաղքեդոնի քարեր և ես ձեզ կտամ այդ բոլորը, այո, բոլորը և կավելացնեմ դրան այլ բաներ ևս։ Հնդկաստանի թագավորը նորերս թութակների փետուրներից հյուսված մի հովհար է ուղարկել ինձ: Նումիդիայի թագավորը մի զգեստ, որ ջայլամների փետուրներից է հյուսված: Ես ունեմ մի բյուրեղ, որին նայելը կանանց արգելված է, նույնիսկ պատանիները չեն կարող նայել առանց նախօրոք գանահարության ենթարկվելու: Մի սադափյա արկղում ես ունեմ երեք սքանչելի փերուզ: Եթե այդ փերուզները ճակատիդ կրես՝ կարող ես երևակայել այնպիսի բաներ, որոնք գոյություն չունեն, իսկ եթե ձեռքիդ վրա կրես, կարելի է կանանց անպտուղ դարձնել: Դրանք մեծարժեք գանձեր են: Անգին գանձեր են դրանք: Եվ այդ բոլորը չէ: Եբենյա մի
ՀԵՐՈՎԴ. Տեսնո՞ւմ եք, դուք ինձ չեք լսում: Բայց հանգիստ եղեք: Ես բոլորովին հանգիստ եմ: Ես շատ հանգիստ եմ: Լսեցե՛ք: Ես թաքուն պահած զարդեր ունեմ, որ ձեր մայրն իսկ չի տե սել, բոլորովին արտասովոր զարդարանքներ։ Ես ունեմ մար գարտյա մի մանյակ, որ չորս շարք մարգարտից է հյուսված: Կարծես լուսնյակներ լինեն արծաթյա ճառագայթների վրա շարված: Կարծես ոսկեղեն մի ցանցով բռնված հիսուն լուս նյակ լինի: Մի թագուհի կրել է այդ իր փղոսկրյա լանջին: Դու էլ թագուհու նման գեղանի կլինես, եթե կրես այն: Ես ունեմ երկու տեսակ մեղեսիկներ: Մեկը սև է, որպես գինի, մյուսը կարմիր, որպես ջրախառն դինի: Ես տոպազներ ունեմ, որ դեղին են, որպես վագրի աչքերը և տոպազներ, որ վարդա գույն են, որպես աղավնիների աչքերը և տոպազներ, որ կա նաչ են, որպես կատուների աչքերը: Ես ոպալներ ունեմ, որոնք միշտ փայլում են ցուրտ բոցով և ոպալներ, որոնք սիրտ են տխրեցնում և վախենում են մութից: Ես ունեմ եղնգնաքարեր, որ մեռած կնոջ բիբերի են նման, ես ունեմ լուսնաքարեր, որոնք փոխվում են, երբ լուսնյակն է փոխվում և գունատվում են, երբ արև են տեսնում: Ես ունեմ շափյուղաներ, որ ձվի չափ խոշոր են և կապույտ են որպես կապույտ ծաղիկները։ Նրանց մեջ ծովն է տատանվում և լուսինը բնավ չի պղտորում նրա ալիքների կապույտը։ Ես ունեմ ոսկեքարեր և կապույտ զմրուխտներ, ես ունեմ ոսկեպրասներ ու սուտակներ, ես ունեմ սարդիոններ և հակինթներ և քաղքեդոնի քարեր և ես ձեզ կտամ այդ բոլորը, այո, բոլորը և կավելացնեմ դրան այլ բաներ ևս։ Հնդկաստանի թագավորը նորերս թութակների փե տուրներից հյուսված մի հովհար է ուղարկել ինձ: Նումիդիա յի թագավորը մի զգեստ, որ ջայլամների փետուրներից է հյուսված: Ես ունեմ մի բյուրեղ, որին նայելը կանանց ար գելված է, նույնիսկ պատանիները չեն կարող նայել առանց նախօրոք գանահարության ենթարկվելու: Մի սադափյա ար կըղում ես ունեմ երեք սքանչելի փերուզ: Եթե այդ փնրուզ ները ճակատիդ կրես՝ կարող ես երևակայել այնպիսի բաներ, որոնք գոյություն չունեն, իսկ եթե ձեռքիդ վրա կրձս, կարելի է կանանց անպտուղ դարձնել: Դրանք մեծարժեք գանձեր են: Անգին գանձեր են դրանք: Եվ այդ բոլորը չէ: Եբենյա մի արկղիկում ես ունեմ սաթի գավաթներ, որ ոսկեղեն խնձորների են նման: Եթե այդ գավաթների մեջ մի թշնամի թույն ածե՝ նրանք արծաթյա խնձորների նման են դառնում։ Մի սաթազարդ արկղում ես ունեմ երկու սանդալ, որ ապա կիով են պատած: Ես ունեմ վերնազգեստներ Սեռացոց երկրներից և ապարանջաններ կարմիր հակինթներով զարդարված և հասմկաքարերով, որ Եփրատ քաղաքից են բերում... վերջապես ի՞նչ ես ուզում, Սալոմե՛: Ասա՛ ինձ, ի՞նչ ես ցանկանում և ես կտամ քեզ: Ես քեզ կտամ բոլորը, ինչ և կամենաս, բացի միայն մի բանից: Ես քեզ կտամ ամեն ինչ, որ կարող եմ, բացի մի կյանքից: Ես քեզ կտամ քահանայապետի վերարկուն: Ես քեզ սրբարանի վարագույրը կտամ։
ՀՐԵԱՆԵՐ. Օ՜, օ՜հ...
ՍԱԼՈՄԵ․ Տուր ինձ Յոքանաանի գլուխը:
ՀԵՐՈՎԴ․ (իր աթոռի մեջ ընկղմվելով). Տվեք սրան, ինչ որ պահանջում է: Իրավ որ իր մոր դուստրն է սա: (Առաջին զինվորրը մոտենում է: Հերովդիադան հանում է տետրարքի մատից մահվան մատանին և տալիս է զինվորին, որն անմիջապես տանում է այն դահճին: Դահիճը զարհուրած մարդու կերպարանք ունի): Ո՞վ վերցրեց իմ մատանին: Իմ աջ ձեռքին մի մատանի կար: Ո՞վ խփեց իմ գինին: Իմ գավաթում գինի կար, գինով լիքն էր իմ գավաթը: Մեկը խմեց այն։ 0, ես հավատացած եմ, որ մեկին դժբախտություն պիտի պատահի: (Դահիճը ջրհորն է իջնում)։ Ա՜հ, ինչո՞ւ ես խոսք տվի: Թագավոր ները երբեք խոսք չպիտի տան: Եթե նրանք իրանց խոսքը չեն պահում սարսափելի է, եթե պահում են` նույնպես սարսափելի է
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Իմ կարծիքով` դուստրս լավ վարվեց։
ՀԵՐՈՎԴ, Ես համոզված եմ, որ մի դժբախտություն պիտի գա:
ՍԱԼՈՄԵ (թեքվում է դեպի ջրհորն ու ականջ է դնում). Ոչ մի ձայն չկա: Ես ոչինչ չեմ լսում։ Ինչպես է, որ չի ճչում նա, այդ մարդը: Ա՜հ, եթե մեկն ուզենար ինձ սպանել ես կճչայի, կմաքառեի, չէի ուզենա տանջվել, Զարկ, զարկ, Նաաման: Զա՛րկ, ասում եմ քեզ... Ո՛չ, ես ոչինչ չեմ լսում, Մի դժնի լռություն է տիրում այնտեղ։ Ա՜հ, մի բան գետին ընկավ։ Ես լսեցի, մի բան ընկավ: Դահճի սուրն էր այդ: Նա վախենում է․․․